Հայաստան կոկաին ներկրող հանցախումբ է հայտնաբերվել (տեսանյութ)


-ը գրում է.

Հայաստանի ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները օպերատիվ ճանապարհով տեղեկություններ էին ձեռք բերել, որ 44-ամյա Գարիկ Հարությունյանը զբաղվում է կոկաինի ձեռքբերմամբ և իրացմամբ։

«Սաքուլիկը» հրաժարական տվեց

Բացահայտվել է 7.352.400 դրամի...


Օպերատիվ հետախուզական գործունեության շրջանակում ոստիկանները ձեռնարկեցին տարաբնույթ միջոցառումներ՝ պարզելով, որ Հարությունյանը կոկաինն Իսպանիայից է ներկրում Հայաստան։ Այդ նպատակով էլ ստեղծել է հանցավոր խումբ՝ 23-ամյա Իշխան Դավթյանի և 35-ամյա Արմեն Աղաջանյանի ներգրավմամբ։

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարող քրեական հետախույզների տեղեկություններով՝ սեպտեմբերի 12-ին նրանք մեկնելու էին Վարշավա, որտեղից էլ՝ Իսպանիա։ Տեղեկությունը Հայաստանի ոստիկանության Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի միջոցով փոխանցվեց Լեհաստանի իրավապահներին։ Ակտիվ փոխհամագործակցությունն արդյունավետ էր։


Օրեր անց Վարշավայից Բարսելոնա մեկնած եռյակը վերադարձավ Վարշավա, բայց Երևան չհասավ։ Լեհ իրավապահները հենց օդանավակայանում զննեցին նրանց և ուղեբեռերը։ Հայտնաբերվեց 750 գրամ կոկաին՝ չորս փաթեթով։ Նրանք ձեբակալվեցին։ Այդ մասին տեղեկությունը փոխանցվեց Հայաստանի իրավապահներին։ Մեր երկրում շարունակվեցին-օպերատիվ հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները։

Պարզվեց, որ նրանցից թմրամիջոց է ձեռք բերում Կարեն Ջանոյանը։ Նա հայտնաբերվեց Երևանում և հանցավոր խմբից թմրամիջոց ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվեց, ապա նրան մեղադրանք առաջադրվեց, խափանման միջոց էլ ընտրվեց կալանավորումը։

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակներում խուզարկվեցին բոլորի բնակարաններն ու օժանդակ շինությունները։ Գագիկ Հարությունյանի բնակարանում հայտնաբերվեցին դիազեպամ տեսակի հոգեներգործուն դեղահաբեր, վեց միավոր հրազեն, սվին-դանակ և այլն։

Հանգամանքները պարզելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են։ Շարունակվում են նաև Լեհաստանում բռնված անձանց Հայաստան արտահանձնման աշխատանքները։




Այս թեմայով 2019-ը Խոզի տարի է. ինչպիսին կլինի տարին բոլոր նշանների համար Զո՞հ, թե՞ արկածախնդիր. ո՞վ է իրականում Գյումրիի գիշերօթիկի մոտ գտնված երեխաների դեռատի մայրը. ուշագրավ տեղեկություն Նոր օղի՝ «Նիկոլը իմ ախպերն ա». Առաջին մեկ ամիսը օղիները կվաճառվեն կես գնով՝ 250 դրամ …Ճ