Հանկարծ չշշկռվեք, սա ձեզ համար Սերժ Սարգսյանի թուլամորթ ու թուլակամ իշխանությունը չէ. Փաշինյանը՝ Սասնա ծռերին


-ը գրում է.

Արթիկում քիչ առաջ մեկնարկեց «Իմ քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավը։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի այն հայտարարությանը, որ իրեն դեկտեմբերի 9-ի երեկոյան անակնկալ է սպասվում:

«Ես գիտեմ՝ ինչ անակնկալ է սպասվում, դեկտեմբերի 9-ին պարզվելու է, որ նույնիսկ իրենց տնեցիք իրենց օգտին չեն քվեարկել, այ դա է պարզվելու դեկտեմբերի 9-ին», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

Այնուհետեւ Նիկոլ Փաշինյանը հեռակա պատասխանեց «Սասնա Ծռեր»-ի այն հայտարարությանը, որ 7-րդ գումարման Ազգային ժողովը գործելու է ընդամենը 1,5 տարի: «Էդ դուք իրոք որոշել եք, որ ձեզ իրավունք է տրված որոշել խորհրդարանի ու երբեմն նույնիսկ մարդկանց կյանքի չափե՞րը, ես ձեզ ասում եմ՝ հանկարծ չշշկռվեք, սա ձեզ համար Սերժ Սարգսյանի թուլամորթ ու թուլակամ իշխանությունը չէ»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նա շեշտեց, թե իրենց ժպիտներն ու քաղաքավարությունը որեւէ մեկը թող չհամարձակվի մեկնաբանել որպես թուլություն։ «Այդպիսի մի քանի դեպք եղել է, եւ այդպես մտածողները համտեսել են ասֆալտի համը, ես ոչ մեկին խորհուրդ չեմ տա գնալ այդ ճանապարհով՝ ով ուզում է լինի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

ՏեսագովազդԲաց թողնել

Սպիտակցի Հայկոն՝ իր մասնակցու...

Արտակարգ դեպք Սիսիանում. ձնահ...

728


Այս թեմայով «Էդմոն, լակոտներիդ կարգի հրավիրի, թե չէ կարիերադ կթաղեմ Միշիկին նվիրվածությանդ փաստավավերագրական դրվագներով». Տ. Ուրիխանյան Փաշինյանը փայտով հարվածել է ծերունիներին. Lragir.am Ումի՞ց եք վախենում, բելառուսցիների՞ց․ Չէ որ բոլորս մարդ ենք.. Լուկաշենկո