Համաներմամբ ազատ է արձակվել վարորդ Հրաչյա Հարությունյանը


-ը գրում է.

Ռուսաստանում դատապարտված և պատիժը կրելու համար Հայաստան տեղափոխված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանը համաներմամբ ազատ է արձակվել: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Հրաչյա Հարությունյանը:

Նա նշեց, որ 2018 թ.-ի հուլիսից իր խափանման միջոցը փոխվել էր, պատիժը կրում էր բաց ռեժիմով, սակայն համաներումն իր վրա էլ ազդեց.

Ապտակը տեղ հասավ. Լուկաշենկոյի փողոցային պատասխանը

Ռոբերտ Քոչարյանի կալանավորման...

 «Հուլիսից պատիժս կրում էի բաց ռեժիմով, ամեն օր գնում ստորագրում էի: Հիմա համաներումն ազդեց ինձ վրա, ուղիղ 5 տարին լրացավ ու ազատ արձակեցին»,- ասաց նա։

Հարությունյանն ասաց շատ ուրախ է և պատրաստվում է աշխատել, քանի որ կյանքից հետ է ընկել:

Հիշեցնենք, որ 2013թ. հուլիսին Հրաչյա Հարությունյանը Պոդոլսկի մերձակայքում բեռնատարով բախվել էր ուղևորատար ավտոբուսին, ինչի հետևանքով 18 մարդ էր զոհվել, ավելի քան 60 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ էր ստացել: Հրաչյա Հարությունյանը Ռուսաստանում 6 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման էր դատապարտվել: 2017թ. հուլիսի 20-ին Հրաչյա Հարությունյանը տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն՝ «Դատապարտյալների փոխանցման մասին» 1983թ. եվրոպական կոնվենցիայով սահմանված կարգով պատժի մնացած մասը Հայաստանում կրելու համար:

Նշենք, որ համաներում հայտարարելու մասին օրենքն ուժի մեջ է մտել այսօր և արդեն սկսել է ՔԿՀ-ներից դատապարտյալներին ազատ արձակելու գործընթացը:

Սոնա Հարությունյան


1173


Այս թեմայով 1992 թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. Երևանում մայրը դաժանաբար ծեծել ու հրկիզել է 12 տարեկան դստերը՝ «դաստիարակչական նպատակներով» Կարևոր լուր. 1961թ.-ի 20 կոպեկը գնում են 2 միլիոն ռուբլով. տեսանյութ VIDEO. Հանրապետականը ստեղծվել է հայրենիքը կանգուն պահելու համար. Գալուստ Սահակյան