Գյումրիում երկվորյակ երեխաներից հրաժարված 18-ամյա մայրը կարող է նրանց ետ վերցնել. Ծովինար Նազարյան


-ը գրում է.

Ֆեյսբուքյան օգտատեր Ծովինար Նազարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով Գյումրիում երկվորյակ երեխաներից հրաժարված 18-ամյա մոր հարցին, գրել է.



«Սիրելի սոցապ, առողջապահության, կրթության պատասխանատուներ։ Մանկատան մոտ հայտնաբերված զույգ նորածինների պատմությունը հուշում է, որ դեռահասների ֆիզիոլոգիական դաստիարակությունը ուղղակի անհրաժեշտություն է։ 

Պետք է սովորեցնել թե ինչ է տեղի ունենում իրենց մարմնի հետ և ինչպես կառավարել էդ փոփոխությունները դրանց տարբեր էտապներում։ Օրինակ, սոցիալական աշխատողը պետք է լիներ 18-ամյա այս աղջկա կողքին, երբ նա հղիացել է (երևի 17-ում), ու հատկապես կուզեի հավատալ, որ սոցիալական աշխատողները դեռատի մորը բացատրել են, որ կարող է երեխաներին խնամքի հանձնել Իջևանի Սոս կենտրոնում՝ առանց հրաժարվելու մայրությունից, և նրանց հետ վերցնել, երբ ոտքի կկանգնի։ Բացատրե՞լ են արդյոք։ 

Նաև պետք է լայն հանրությանը քաջալերել, որ սատարեն միայնակ մայրիկներին, ոչ թե դատապարտեն արտամուսնական կապի համար, ինչի վախից շատ դեռատի մայրիկներ հղիությանը վերջ տալու ձևեր գտնելիս վտանգում են իրենց կյանքը», նշել է Ծ. Նազարյանը:

ՏեսագովազդԲաց թողնել

«Էդմոն, լակոտներիդ կարգի հրավ...

VIDEO. Ինչպես են ՀՀԿ- ականներ...

7378


Այս թեմայով Armtimes.com. Էդմոն Մարուքյանի կամանդի ոսկե հովանավորը. Ուրիխանյանը ուշագրավ մանրամասներ է հայտնելու Նիկոլ Փաշինյանը քարոզարշավին մասնակցելու համար արձակուրդ է վերցնում Մահացել է սիրված դերասան, երգիծաբան Լևոն Մուրադյանը