Գրիշա Սարգսյանը պահանջում է Վալերի Օսիպյանի հրաժարականը

-ը գրում է.

Հայաստանի միջազգային ոստիկանական ասոցիացիայի նախագահ և Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության նախագահ Գրիշա Սարգսյանը, որը հայտնի է «Ժարիտ Գրիշ» մականվամբ՝  պահանջում է ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի հրաժարականը։

ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում Գրիշա Սարգսյանն ասաց, որ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը 3-ամսյա պաշտոնավարման ընթացքում ոստիկանությունն առաջ մղելու փոխարեն հետ է մղել։ Նա նշեց այն գործոնները, որոնք պատճառ են դարձել վարչապետից պահանջելու ոստիկանապետի հրաժարականը։

«Մեր պահանջը պայմանավորված է ոստիկանապետի կողմից թույլ տված մի քանի ձախողված գործոններով՝ առաջինը ՊՊԾ գնդի գործի հետ կապված հարցն է, որից տուժել է նաև նա։ Օսիպյանը չկարողացավ պաշտպանել ՊՊԾ գնդում ծառայություն իրականցնող զոհված ոստիականների հերոսական գործողությունները,  պատիվն ու արժանապատվությունը։ Նա պետք է զոհված ոստիկանների գործով արդար քննություն պահանջեր, որպեսզի հայտնաբերվեն  և օրենքի առջև պատասխան տան ոստիկաններին սպանած անձինք։ Իսկ նա ասուլիսի ժամանակ որպես ոստիանապետ անգամ չհիշատակեց զոհերի անունները։ Դա մեծ հիասթափություն առաջացրեց ոստիկանոթւյան համակարգում ու զոհված ընտանիքների շրջանում։ Նա հերոսացրեց «Սասնա Ծռերին», ոչ թե ոստիկանններին, որոնք զոհվեցին ՊՊԾ գնդի պաշտպանության ժամանակ։ 

2․ ՊՆ-ին կից գործում է միջգերատեսչական հանձնաժողով, որը տալիս է պատերազմի կարգավիճակ, սակայն ոստիականապետը երեք ամսում չկարողացավ հավուր պատշաճի փաստաթղթագրել միջգերատեսչական հանձնաժողով, որպեսզի ոստիկանության 1500 աշխատակից ստանան պատերազմի մասնակցի կարգավիճակ։ 

3․Պարոն Փաշինյանի կողմից որդեգրված կոռուցիայի դեմ պայքարը մտնում է ոստիկանության ֆունկցիոնալ պարտականությունների մեջ՝ նախականախել, կանխել և բացահայտել բոլոր տեսակի  տնտեսական, սոցիալական, իրավական և այլ տեսակի ոտնձգությունները, սակայն այդ գործողությունների 80 տոկոսն իրականցրել է ԱԱԾ-ն, այն էլ՝ այն դեպքում, երբ ոստիկանություն 6-րդ բաժնում գոյություն ունի տնտեսական հանցագործությունների դեմ վարչություն։ 

4․Բոլոր նախարարություններում, գերատեսչություններում ստեղծվել են նախարարությանը կից հասարակական խորհուրդներ՝ բաղկացած հասարակական կազմակերպություններից և անհատներից։ Մենք՝ որպես Միջազգային ոստիկանական ասոցիցիայի Հայաստանի գրասենյակ, որը համագործակցում է շուրջ 10 տարի 100-ից ավել երկների հետ, ներկայացրինք համապատասխան փաստաթղթեր։ Ոստիկանապետի հրամանով՝ մեր կազմակերպությունը դուրս մնաց, չընդգրկվեց այդ հասարակական խորհրդում, փոխարենն ընգրկվեցին այնպիսի կազմակերպություններ, որոնք կիլոմետրով հեռու են իրավական նորմերից և ոստիկանության գործելաոճից»,-նշեց Սարգսյանը։

Նա հայտնեց, որ նամակով դիմել է վարչապետին՝ Հայաստանի միջազգային ոստիկանական ասոցիացիայի և Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության անունից, որպեսզի անհապաղ աշխատանքից ազատվի ոստիկանապետը, հակառակ դեպքում՝ այդ կառույցը կվերածվի կարգապահական գումարտակի։

Մեր հարցին՝ ո՞ւմ է տեսնում փոխարինող, Սարգսյանն անուններ չնշեց։

«Պետք է ոստիականական համակարգը արամատական փոփոխության ենթարկել, և այնտեղ ընդգրկել կադրերի ռեզերվում գտնվող պրոֆեսիոնալ տղաների, որոնք ստիպված նախկինում դիմում են գրել, դուրս են եկել համակարգից՝ չկարողանալով տանել անօրինականությունները, իսկ Վալերի Օսիպյանը եղել է հասարակական  կարգ պահպանող ոստիկան. նա հեռու է միջազգային իրավական նորմերից և օպերատիվ տնտեսությունից»,-հավելեց Սարգսյանը։

13425


Այս թեմայով Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին Armtimes.com. Քաղաքապետի ամենահարուստ թեկնածուն Հայկ Մարությանն է, հետո՝ Թարխանյանը, Զոհրաբյանը եւ Մանուկյանը Սուրբ Հաղարծին վանքի դիմաց անհայտ և հայտնի ծագումի վիժվածքները` կրկին հարձակվեցին Հայ Առաքելական եկեղեցու վրա