Գնանք նորից փորձանքի մեջ ընկնե՞նք․ Սիրիահայերը չեն վերադառնա, եթե նույնիսկ անվտանգության երաշխիքներ ստանան

-ը գրում է.

Սիրիական իշխանությունները որոշում են կայացրել ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով, որը կզբաղվի փախստականների՝ Սիրիա վերադարձի հարցերով։ Սիրիայի իշխանությունները այս քայլով ցույց են տալիս, որ պայքարում են ահաբեկչության դեմ և պատասխանատվություն է ստանձնում փախստականների կարգավիճակի և անվտանգ վերադարձի համար։ Փախստականների թվում են նաև մեր հայրենակիցները։ Սիրիահայերը, սակայն, չեն շտապում մտածել Սիրիա վերադառնալու համար։

Արդեն միջինը 4-6 տարի Հայաստանում բնակություն հաստատած սիրիահայերը ստեղծել են սեփական բզինեսը, հարմարվել են միջավայրին։ «Առաջին լրատվական»-ի հարցումները նրանց շրջանում ցույց տվեցին, որ Սիրիայից Հայաստան տեղափոխված հայերը այնտեղ հետ վերադառնալու մտադրություն չունեն, անգամ եթե սիրիական իշխանությունները անվտանգության երաշխիքներ են տրամադրում։

Մեզ հետ զրույցում Հալեպի շուկայի տարածքում բիզնես հիմնած սիրիահայերն ասում են, որ եթե վերադառնան Սիրիա, ապա միայն այնտեղ ունեցած գույքը վաճառելու համար։ Հայաստանում ամեն ինչ շատ լավ է, սկզբնական շրջանի դժվարություններն արդեն չկան, կարողացել են ընտանքիով հաստատվել ու կայանալ այստեղ։ Մյուս կողմից, նրանց խոսքով, այստեղ իրենց հայրենիքն է, այնտեղ՝ Սիրիայում կարոտում էին հայերեն երաժշտությանը, խոսքին, իսկ այստեղ բոլորը հայերեն են խոսում, երգում։

Մանրամասները՝ տեսանյութում

|
3124


Այս թեմայով Քոչարյանը մինչ կալանավորվելը և դրանից հետո անձեռնմխելի չէր, հիմա էդ ոնց դարձավ անձեռնմխելի և ազատվեց. պարզաբանում է փաստաբանը Հետևելով վարչապետ Փաշինյանի կոչին՝ վերադառնալ Հայաստան ու ներդրումներ անել, ռուսաստանաբնակ գործարար Արմեն Հովսեփյանը Հայաստանում է Գնանք նորից փորձանքի մեջ ընկնե՞նք․ Սիրիահայերը չեն վերադառնա, եթե նույնիսկ անվտանգության երաշխիքներ ստանան Ռուբեն Հայրապետյանի հսկա կարողությունը, որի մասին քչերը գիտեին (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանն այցելել է ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանին պատկանող գարեջրի գործարան. video