VIDEO. Գեյ–փարթի հայկական լեռնային գյուղում, գիշերվա կեսին. ինչո՞ւ են շուռնուխցիները ծեծել ԼՀՏԲ ներկայացուցիչներին

-ը գրում է.

Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում ծեծի են ենթարկել ԼՀՏԲ 10 ներկայացուցչի։ Ասում են` ուժեղ են ծեծել, սակայն ինչի համար` պարզ չէ։ Բայց պարզ է, որ այդ մարդիկ իրենց հալածելու մասին աղմուկ բարձրացնելու առիթ ունեցան. ոչ մի նորություն, նրանց սովորական գործողություններն են` սադրել, պատասխան ստանալ, այնուհետև սկսել բողոքել իրենց դժբախտ ճակատագրից։

Շուռնուխ գյուղը, որի մասին Հայաստանում շատերն իմացան միայն երեկ, գտնվում է Սյունիքի մարզում, Գորիսի և Կապանի միջև։ Գիտեմ այդ տեղանքը, ճանաչում եմ այնտեղի բնակիչներին, նրանք բարեհամբույր են, հյուրասեր և բավականին հպարտ։ Թեև բոլոր սյունեցիներն են այդպիսին, իսկ գյուղացիները` հատկապես։

Որպեսզի տեղացիները որևէ մեկի նկատմամբ բռնություն կիրառեն, այդ «ինչ-որ» մեկը պետք է լուրջ ջանքեր գործադրի, սադրի։ Եվ որևէ կասկած չկա, որ այդ 10 սոդոմցիները (կներեք, հանդուրժողականներ, սակայն ես իրերն իրենց անուններով եմ կոչում) սադրել են շուռնուխցիներին։

«Իրավունք» թերթի կայքը շաբաթ օրը Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանի հետ հարցազրույց էր հրապարակել։ Նա պատմել էր, որ ակտիվիստ սոդոմցիները գյուղ էին եկել ինչ-որ մեկին հյուր` իրենց հավաքին մասնակցելու, խմբակային լոգանք են կազմակերպել լոգարանում, գիշերվա երեքին մոմերը վառել, շակալի ձայներ էին հանում, վախեցնում երեխաներին և անհանգստություն պատճառում բնակիչներին։  Մի խոսքով` սադրել են տեղի բնակիչներին, որոնք, թույլ տվեք ասել, նման «հյուրերի» սովոր չեն։

Շուռնուխցիներն ի դեպ, նախապես են իմացել հյուրերի մասին, վերջինները Facebook–ի միջոցով են պայմանավորվածություն ձեռք բերել։ Սակայն նահապետական գյուղում, իհարկե, նույնիսկ մտածել չէին կարող, թե ինչ է կատարվելու այնտեղ։

Ոստիկանությունը հաստատում է ծեծի փաստն ու նշում, որ 4 տուժած հիվանդանոց է տեղափոխվել։ Բուժօգնություն ստանալուց հետո այդ մարդիկ ոստիկանների ուղեկցությամբ Երևան էին հասցվել։ Կան նաև բերման ենթարկված գյուղի բնակիչներ։

Նշենք, որ մենք չենք արդարացնում ֆիզիկական բռնությունը, լինի դա բռնություն իրականացրած սոդոմցիների, սատանիստների, կոմունիստների կամ այլմոլորակայինների նկատմամբ։ Նշենք, և առաջ անցնենք։

Ակնհայտ է, որ շուռնուխցիների արդարացված զայրույթը գիշերվա կեսին անկարգություններ անելու, երեխաներին և գյուղացի կանանց վիրավորելու, շակալի ձայներ հանելու համար, մեկնաբանվելու է որպես սեռական փոքրամասնությունների նկատմամբ խտրականության դրսևորում, որը արմատացել է «հետամնաց» հայ հասարակության մեջ։ Դրանում կասկած չկա, քանի որ  բոլոր այդ սոդոմական կազմակերպություններն իրենց գործողությունները սադրանքների վրա են կառուցում, որպեսզի վայնասուն դնեն և բողոքեն, թե իրենց ճնշում են։

Դեռ վայնասուններ էլի կլսենք, մեր Արսինե Խանջյանն էլ անխուսափելիորեն կբարձրացնի ձայնն ի պաշտպանություն խեղճ ու ճնշված հայ սոդոմցիների։ Ուզում եմ հուսալ, որ այդ «երգչախմբին» չեն միանա «մարդու իրավունքների մեր պաշտպանները», այլապես ստիպված կլինենք փաստել, որ նրանք հասարակական բարոյականության բռնավորների հետ միաբան են։

Ահա թե ինչն է հետաքրքիր գյուղապետի պատմածի մեջ։ Բանն այն է, որ այն տղան, ում հյուր էին եկել ԼՀՏԲ–ցիները, Շուռնուխի բնակիչ է, և բնականաբար, բոլորը շատ լավ գիտեին, որ նա «նրանցից» է, հայկական գյուղում նման բան թաքցնելը հնարավոր չէ։ Եվ չգիտես ինչու այդ «հետամնաց» գյուղում նրան տարիներ շարունակ ոչ ոք ձեռք չէր տալիս, չէր ճնշում, քանի դեռ նա իրեն նորմալ էր պահում։ Գիտեին, որ համասեռամոլ է և ձեռք չէին տալիս, այ քեզ անհամապատասխանություն…

Եվ ձեռք չէին տա։ Այն պարզ պատճառով, որ մարդկանց միևնույնն է, թե ով, ինչով և ում հետ է զբաղվում սեփական բուդուարում։ Միայն թե պետք չէ դա հանրությանն ի ցույց դնել` համոզված եմ ճիշտ նույնկերպ կվարվեին և ավանդական սիրո ներկայացուցիչների հետ, եթե նրանք իրենց նման պահվածք թույլ տային։

Հայկական բարոյական արժեքների վրա հարձակումները շարունակվում են։  Բանակ, հայրենասիրություն, եկեղեցի, այժմ էլ սա… Մի փոքր հանգստացնում է այն փաստը, որ Հայաստանում կա Շուռնուխ գյուղը և կան շուրնուխցիները, որոնք ապրում են այս հողի վրա` իրականության առողջ ընկալմամբ և սեփական արժանապատվության զգացումով։

Սակայն մարդկանց ծեծել, այնուամենայնիվ, անթույլատրելի է։ Մարդկանց ուժեղ ծեծել չի կարելի։



Այս թեմայով Քիմ Քարդաշյանի ցնցող տեսքը՝ Քայլի Ջեների 21-ամյակի խնջույքին (լուսանկարներ, տեսանյութ) VIDEO. Գեյ–փարթի հայկական լեռնային գյուղում, գիշերվա կեսին. ինչո՞ւ են շուռնուխցիները ծեծել ԼՀՏԲ ներկայացուցիչներին «Փաշինյա՛ն, բացի մարդ բռնելուց էլ ի՞նչ ես արել». Սկանդալային հայ մոդելի սկանդալային հայտարարությունը. Video, Photo Սոնա Շահգելդյանը՝ իր պատկերացրած Երևանի ապագա քաղաքապետի մասին Մեկը սրա բանանը նրա պեսոկի մեջ թաթախում մյուսի բերանն էր մտցնում. Հովհաննես Դավթյանի նոր «սթենդ ափ»-ը