«Գազ` էլեկտրաէներգիայի դիմաց» գործարքը հարվածի տա՞կ է


-ը գրում է.

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է, թե այժմ իրականացվում է Հայաստանի վրա Իրանի դեմ կիրառված պատժամիջոցների հետևանքների համապարփակ փորձագիտական ուսումնասիրություն: Հիշեցնենք՝ երեկվանից ուժի մեջ են մտել Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցները:

Էդուարդ Շարմազանովը հրաժեշտ տվեց ԱԺ-ին. video

Ժողովուրդը ասելա չդնե՛ս, ընտր...

Փորձենք հասկանալ, թե Հայաստանի համար քաղաքական-տնտեսական ինչպիսին ռիսկեր են ի հայտ գալիս ստեղծված նոր իրավիճակում: Միանշանակ է, որ պատժամիջոցների իրականացման դեպքում Հայաստանի եւ հարեւան Իրանի միջեւ ապրանքաշրջանառությունը պարտադիր կտուժի, քանի որ դրանք կսահմանվեն ոչ միայն իրանական ընկերությունների նկատմամբ, այլեւ այն ընկերությունների, որոնք չեն գործում Իրանի տարածքում, սակայն իրանական ընկերությունների հետ ակտիվորեն համագործակցում են ինչպես մասնավոր, այնպես էլ պետական մակարդակով:

Իրանը Հայաստանի 6-րդ առևտրային գործընկերն է։ Իրանին բաժին է ընկնում Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության 4.1%-ը։ Այստեղ առանցքային է մնում գազ-էլեկտրաէներգիա փոխանակության գործարքը: Վերջին տարիներին առևտրաշրջանառությունը անկումային էր: Միայն 2017-ից է նկատվել դրական դինամիկա, քանի որ արդեն չեղարկվել էին պատժամիջոցները: Պաշտոնական տվյալների համաձայն՝ 2017թ. Իրանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառության ծավալը կազմել է 263.5 մլն դոլար, ինչը 10.3 տոկոս աճ է արձանագրել 2016թ. համեմատ: Քանի որ Իրանի հետ հարաբերություններում տնտեսական բաղադրիչը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի, ապա պատժամիջոցների վերականգնման դեպքում Հայաստանը ևս տնտեսապես կտուժի: Սա բացասական ազդեցություն կունենա նաեւ «Մեղրի» ազատ տնտեսական գոտու աշխատանքների վրա: Բացի այդ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումը հայտնվելու է վտանգի առջև, իսկ ամենամեծ ռիսկը թերևս այն է, որ կարող է հարցականի տակ հայտնվել «գազ` էլեկտրաէներգիայի դիմաց»  գործարքը, եթե այն համարվի ոչ թե բարտեր, այլ՝ իրացում: Այս դեպքում Հայաստանը չի կարողանա այլևս գազ գնել իրանական կողմից, հետևաբար՝ կանգնելու ենք նոր շուկա գտնելու անհրաժեշտության առջև: Այս տեսանկյունից հետաքրքիր է՝ արդյո՞ք Թուրքմենստանից գազ գնելու ծրագիրը կդիտարկվի նոր կառավարության կողմից, ինչպես որ դիտարկվում էր, օրինակ, Կարեն Կարապետյանի վարչապետության օրոք: Եվ արդյո՞ք այդ առաջարկը դեռևս արդիական է:

Մեր ԱԳՆ-ն պարբերաբար մեսիջներ է հղում ամերիկյան կողմին, որ պետք է մտնել հայկական կողմի դրության մեջ: Սակայն Հայաստանին արդեն իսկ հասկացրել են, որ եթե մի քանի տարի առաջ այդպես էլ վարվել էին, այսօր, սակայն, նոր իշխանությունների համար հասկանալի լեզվով ասած՝ իրավիճակ է փոխվել և Հայաստանին որևէ արտոնություն չի տրվելու: Հայաստանը պետք է ինքը իր գլխի ճարը տեսնի, կամ էլ ընդունի ԱՄՆ խաղի կանոնները: Այդ դեպքում արդեն դժվար կլինի խուսափել խնդիրներից նաև քաղաքական հարթության մեջ:

Ս.Խաչատրյան


326


Այս թեմայով Ապտակը տեղ հասավ. Լուկաշենկոյի փողոցային պատասխանը Սերժ Սարգսյանը չփոխվեց․ ՀՀԿ-ն դուխ չունի ներողություն խնդրել ժողովրդից Փաշինյանի հեռախոսը 2 ժամ անհասանելի լինի, դուք կկորեք, արա՜. Էդուարդ Շարմազանովը՝ ՔՊ-ականներին