Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետն ազատ է արձակվել


-ը գրում է.

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկլյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը րոպեներ առաջ ՔԿՀ-ից ազատ է արձակվել։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց վերջինիս փաստաբան Արմեն Մելքոնյանը։

«Ես, որպես Էդուարդ Բաբայանի պաշտպան, միջնորդություն եմ ներկայացրել։ Դատարանը բավարարել է միջնորոդությունը և 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակել վերջինիս։ Ես 50 միլիոն էի առաջարկել, դատարանը 20-ը բավարարեց»,- ասաց Արմեն Մելքոնյանը։

 

Հիշեցնենք, որ Էդուարդ Բաբայանը կալանավորվել էր հուլիսի 6-ին, նրան մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված այն հանցավոր արարքի կատարման համար, որ վերջինս խմբի կազմում հարվածներ է հասցրել և դիտավորությամբ կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս հասցրել Վյաչեսլավ Հարությունովին:

Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետն ազատ է արձակվել

ՏեսագովազդԲաց թողնել



Այս թեմայով 1992 թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. Երևանում մայրը դաժանաբար ծեծել ու հրկիզել է 12 տարեկան դստերը՝ «դաստիարակչական նպատակներով» Կարևոր լուր. 1961թ.-ի 20 կոպեկը գնում են 2 միլիոն ռուբլով. տեսանյութ VIDEO. Հանրապետականը ստեղծվել է հայրենիքը կանգուն պահելու համար. Գալուստ Սահակյան