Գագիկ Ծառուկյանի գործոնը կարող է անսպասելիորեն առանցքային դառնալ

-ը գրում է.

Հրապարակ թերթի տվյալներով, Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի անդամներն ակտիվ աշխատանք են տանում նրա նախկին դաշնակիցների ու գործընկերների հետ: Տեղեկություններ կան, որ Քոչարյանի կինը զանգահարել է Գագիկ Ծառուկյանին, բայց վերջինս չի ընդունել «թիմ» մտնելու առաջարկը, այլ դիմել է Փաշինյանի կառավարությանը` չեզոքության դիմաց երաշխիքների համար:

Մոտակա մի քանի ամիսներին Գագիկ Ծառուկյանի գործոնը կարող է անսպասելիորեն առանցքային դառնալ: Դասավորությունը պարզ է՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու համար Նիկոլ Փաշինյանի կառավարությունը մտադիր է խորհրդարանով հաստատել նոր Ընտրական օրենսգիրքը եւ սահմանադրական փոփոխությունները:

Խորհրդարանում կոնֆիգուրացիան այնպիսին է, որ փոքրամասնություն ունեցող Ելք դաշինքը միայնակ չի կարող բարեփոխումներ անել: Փոքրամասնության կառավարությունը ստիպված է լինելու կամ պայմանավորվել ՀՀԿ-ՀՅԴ ոչ ֆորմալ դաշինքի, կամ էլ Գագիկ Ծառուկյանի հետ: Իհարկե, կա «անցումային արդարադատության» մարմինների միջոցով հասարակության ճնշմամբ պատգամավորներին հարկադրելու տարբերակը, բայց դա հղի է անկանխատեսելի հետեւանքներով, ինչը կարող է անընդունելի լինել արտաքին գործընկերների համար:

Ծառուկյանը բարդ ընտրության առաջ է: Մի կողմից նրան հարազատ միջավայրն է ի դեմս ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի ու առաջնորդ Քոչարյանի, իսկ մյուս կողմից՝ իրական իշխանություն ստանալու հնարավորությունը:

Պետք է ենթադրել, որ Ծառուկյանը կտրուկ քայլեր չի անի մինչեւ Երեւանի ավագանու ընտրություններ: Ծառուկյանի կուսակցությունը մեծ շանսեր ունի Երեւանում բավականաչափ ձայներ ստանալու, առավել եւս, եթե ՀՀԿ-ն չմասնակցի ընտրություններին, եւ հասարակության որոշ մասը նախընտրի Գագիկ Ծառուկյանին, ով «ավելի հասկանալի է» շատերի համար:

Երեւանի ընտրություններին Ծառուկյանը կստուգի Նիկոլ Փաշինյանի «ամրությունը» եւ միայն դրանից հետո կորոշի՝ պաշտպանել հեղափոխությունը, թե միանալ «սահմանադրական մեծամասնությանը»: Կա նաեւ երրորդ տարբերակը՝ դիրքորոշում չարտահայտել (ինչը Ծառուկյանի մոտ լավ է ստացվում) եւ ինքնուրույն աշխատել:

Եթե Ծառուկյանը կարողանա Երեւանում բավարար ձայներ ստանալ, դա կարող է խորհրդարանական ընտրություններից առաջ գլխավոր փորձը լինել: Ծառուկյանը կարող է «երրորդ ուժը» դառնալ, որին կարող է ձայն տալ հասարակության «միջին հատվածը» ձայներ կտա: ՀՀԿ վարկանիշն անհուսորեն ընկած է, բայց բոլորը չէ, որ աջակցում են հեղափոխությանը: Դա նշանակում է, որ մրցակցությունը ոչ թե ՀՀԿ ու Նիկոլ Փաշինյանի միջեւ է լինելու, այլ ԲՀԿ-ի ու Փաշինյանի:

Այս առումով Գագիկ Ծառուկյանն իդեալական դիրք է բռնել: Նա աջակցել է հեղափոխությանը, նախարարական պորտֆելներ ստացել: ՀՀԿ-ն մերժող որոշակի շերտերի գիտակցությունում Գագիկ Ծառուկյանը «յուրային» է, հետեւաբար բոլոր հնարավորություններն ունի «ձայները կիսելու» Նիկոլ Փաշինյանի հետ: Առավել եւս, եթե Ծառուկյանի թիմն առաջարկի մարդկանց նոր սոցիալական ծրագիր ու իրական ներդրումային հեռանկարներ:

Նիկոլ Փաշինյանը, անկասկած, ազդեցության լծակներ ունի Ծառուկյանի վրա: Սակայն «կորցնելով» Ծառուկյանին՝ Նիկոլ Փաշինյանը 90 տոկոսանոց ընդդիմություն կստանա խորհրդարանում, իսկ դա նշանակում է, որ նա դժվար թե կարողանա առանց «բռնության» սահմանադրական բարեփոխումներ ու այլ օրենքներ անցկացնել

Եթե Նիկոլ Փաշինյանը ստիպված լինի պայմանավորվել Ծառուկյանի հետ, ապա կմնա պարզել համաձայնության գինը: Դա կլինի՞ Երեւանը:

2436


Այս թեմայով Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին Armtimes.com. Քաղաքապետի ամենահարուստ թեկնածուն Հայկ Մարությանն է, հետո՝ Թարխանյանը, Զոհրաբյանը եւ Մանուկյանը Սուրբ Հաղարծին վանքի դիմաց անհայտ և հայտնի ծագումի վիժվածքները` կրկին հարձակվեցին Հայ Առաքելական եկեղեցու վրա