«Ես թույլ չեմ տա, որ ինչ-որ մեկն օգտագործի ինձ պարզապես իր հաճույքի համար». Իջինն անկեղծանում է անձնական կյանքի մասին

-ը գրում է.

Մոսկվայաբնակ հայ երգչուհի Իջինն այս օրերին Երևանում է. եկել է մի քանի կորպորատիվ միջոցառումների մասնակցելու: Մեր վերջին զրույցը երգչուհու հետ նորաձևության թեմայով էր, այս անգամ նա BlogNews.am-ին տրամադրել է իր նոր ֆոտոշարքը և զրուցել տղամարդկանց, սիրո և հարաբերությունների մասին:

Այնքան քիչ տղամարդիկ կան, որ ինձ դուր են գալիս: Կարող եմ ֆլիրտ անել միայն այն տղամարդու հետ, ով ինձ դուր է գալիս: Քիչ տղամարդիկ են, որ ինձ դուր են գալիս: Հարաբերությունները ինձ համար մեծ խնդիր է, քանի որ բոլոր տղամարդիկ, երբ նայում են իմ լուսանկարները իրենց համար ինչ որ կերպար են ստեղծում և կարծիք կազմում: Ես ամբողջ կյանքս այդ կերպարի հետ պայքարել եմ, բայց այն ինչ դուք տեսնում եք իմ ինստագրամում դա իմ աշխատանքն է, իմ բեմական կերպարն է և ես ինձ շատ լավ եմ զգում այդպես: Անձնական հարաբերությունների մեջ, ես ուրիշ եմ՝ զուսպ, բարոյական, հավասարակշռված, չնայած ինձանից սպասում են որ լինեմ սիրուն աղջիկ, ով պարզապես կճպճպացնի աչքերը, բայց ես այդ ամենի հակապատկերն եմ:

Շատ տղամարդիկ վախենում են խելացի և գեղեցիկ կանանցից:  Իմ մեջ կա հատուկ էներգետիկա, որ կարող է խեղդել շատ տղամարդկանց: Ես ինքնուրույն եմ և ինձ դժվար է կառավարել, ինչը իրոք տղամարդկանց համար վախենալու է: Շատ տղամարդիկ փորձում են գնել կնոջը,  կամ էլ փորձում այնպես անել, որ լիովին կախված լինի նրանից, այդպես իրենց տղամարդ են զգում: Իմ անձնական փորձը ցույց է տվել, որ ոչ ոքի վրա չի կարելի հույս դնել, մանավանդ մեր ժամանակներում, դու պետք է լինես ինքնուրույն: Ծնողներս ինձ հենց այդպես էլ դաստիարակել են, ինչի համար միայն ուրախ եմ:

Եթե իմ նախորդ հարաբերությունները լուրջ լինեին, ես արդեն ամուսնացած կլինեին:  Իմ կյանքում երեք տղամարդ է եղել, բոլորն էլ լուրջ: Հարաբերությունները ձգվել են երկուսից հինգ տարի, բայց նրանցից ոչ ոք հարուստ չի եղել: Ես շատ բարոյական մարդ եմ և չեմ թույլ տա, որպեսզի ինչ որ մեկը օգտագործի ինձ պարզապես իր հաճույքի համար, դա ինձ համար շատ վիրավորական է: Եթե ես թույլ եմ տալիս, որ տղամարդը ինձ մոտենա, ապա միայն լուրջ հարաբերություններ կառուցելու նպատակով: Իմ կյանքում եղած տղամարդիկ ոչ մի առանձնահատուկ բան չեն արել, նրանք պարզապես ինձ են դուր եկել: Այդ հարաբերությունները չեն ստացվել խանդի պատճառով, ոչ բոլոր են կարողանում երկար մնալ իմ կողքին, քանի որ երբ դու ընտրում ես ինձ, դու մեխանիկորեն ընտրում ես նաև իմ կարիերան:

Տղամարդու հետ բաժանվելուց հետո, կարող եմ երկու օր արտասվել, բայց հետո մոռանալ: Ես շատ հավատացյալ մարդ եմ և միշտ մտածում եմ, եթե ինչ որ բան դժվարություններով է գնում, ապա դա Աստծո կողմից չի ուղարկված, իսկ երբ ամեն ինչ հեշտ է և հարթ, դա կարծես իդեալական հարաբերություններ լինեն: Երկու օր անց, ես պարզապես հասկանում եմ՝ մեղք եմ, ինչի համար ծախսեմ ժամանակս տանջվելու վրա, ես պարզապես բաց եմ թողնում և թերթում եմ այդ էջը: Այդպես հեշտ մոռանում եմ նաև դավաճան ընկերուհիներին:

Ես երևի ավելի կարիերիստ եմ, բայց դա չի նշանակում որ ես չեմ ուզում ընտանիք կազմել: Մինչև ես ինձ լիարժեք չզգամ, այսինքն չկայանամ իմ գործունեության մեջ, ես ինձ չեմ կարող լիրավ անհատ զգամ իմ ընտանիքում: Հիմա այնքան երես առած աշխարհում ենք ապրում, ամեն ինչ շուռ է եկել, բայց ես ավելի հին ավանդույթների մարդ եմ և կարծում եմ, եթե տղամարդը ուզում է ամեն ինչ անում է, որպեսզի հասնի իր սիրելիին: Իմ դեպքում հարաբերություններ սկսելը բարդ է, ես չգիտեմ տղամարդը ուզում է ինձ հետ շփվի ինքնահաստատվելու, թե պարզապես որ ինձ հավանել է: Դրա համար իմ երեք հարաբերությունները ձախողվեցին: Այս ամենի հետ մեկտեղ, ես դեռ հավատում եմ հեքիաթների, որ յուրաքանչյուրը հասնում և հանդիպում է իր երկրորդ կեսին:

Շատ ամուսնացած տղամարդիկ են փորձում ինձ հասնել, լինում են անգամ մարդիկ որոնցից նման վերաբերմունք չէիր սպասի: Ես տեսել եմ թե ինչպես են տղամարդիկ դավաճանում իրենց ընտանիքներին և եթե չլիներ իմ բարոյական պահվածքը, ես երևի հիմա նրանց հաշվին կլինեի համաշխարհային աստղ: Իմ կյանքում կար մի փուլ, որ չափազանց հիասթափված էի և չէի հավատում, որ գոյություն ունեն տղամարդիկ, ովքեր կարող են լինել ազնիվ և պարկեշտ:

Առաջ մտածում էի հարսանիքի մասին, բայց հիմա միևնույն է:Հարսանիքը յուրաքանչյուր աղջկա կյանքում իհարկե շատ կարևոր է, ինչպես նաև հարսանեկան զգեստ կրելը: Բայց հիմա ես չեմ ուզում ինձ արքայադուստր զգալ, քանի որ նույն զգեստը ես կարող եմ անգամ բեմում կրել: Ես լավ հասկանում եմ աղջիկներին, իսկ հիմա ինձ համար այնքան կարևոր է գտել և հանդիպել այնպիսի մարդու, ով իմը կլինի: Հարսանիքը մի օր է, իսկ ամբողջ կյանքում դու պետք է ապրես այդ մարդու հետ:

Քաղաքացիական ամուսնությունը ինձ համար չէ: Տղամարդկաց համար սա ամենահարմար տարբերակն է, ապրում են առանց պարտավորությունների, պատասխանատվությամբ, իսկ կնոջ դեպքում տարիներն անցնում են: Գուցե կան մարդիկ, ովքեր այդպես երջանիկ են ապրում, բայց այն իմ համար չէ:

Թանկարժեք նվերներ ստանում եմ տղամարդկանից՝ ուշադրություն գրավելու համար: Տղամարդիկ նվիրում են բրենդային պայուսակներ, քարտեր՝ թանկարժեք խանութներից գնումներ կատարելու համար, երկուհարյուր վարդ. այդ տղամարդկանց անգամ դեմքով չեմ ճանաչում, իսկ նվերները ուղարկելու համար մայրիկիս ստուդիայի հասցեն եմ տալիս: Իհարկե միայն նվերներով չի սահմանափակվում, հաճախ ասում են՝ պատրաստ ենք միլիոն վճարել միայն մեզ հետ ընթրես, նման նամակներ գրողներին արհամարհում եմ և անցնում առաջ: Կա տղամարդկանց տեսակ, որ մտածում է՝ ամեն ինչ վաճառվում է, իսկ ես խելագարվում են մնամ մարդկանց իրենց տեղը ցույց տալ: Իհարկե նրանց մեղադրել չեմ կարող, քանի որ շատ աղջիկների դեպքում այդ մեթոդն աշխատում է, բայց ոչ իմ:

1I7A3192edit

1I7A3212 copyedit

1I7A3221edit copyՆյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները՝ Մարիետա Կալիգովայի

3089


Այս թեմայով Քիմ Քարդաշյանի ցնցող տեսքը՝ Քայլի Ջեների 21-ամյակի խնջույքին (լուսանկարներ, տեսանյութ) VIDEO. Գեյ–փարթի հայկական լեռնային գյուղում, գիշերվա կեսին. ինչո՞ւ են շուռնուխցիները ծեծել ԼՀՏԲ ներկայացուցիչներին «Փաշինյա՛ն, բացի մարդ բռնելուց էլ ի՞նչ ես արել». Սկանդալային հայ մոդելի սկանդալային հայտարարությունը. Video, Photo Սոնա Շահգելդյանը՝ իր պատկերացրած Երևանի ապագա քաղաքապետի մասին Մեկը սրա բանանը նրա պեսոկի մեջ թաթախում մյուսի բերանն էր մտցնում. Հովհաննես Դավթյանի նոր «սթենդ ափ»-ը