Երեկ «առյուծի կաթ կերած տղեն», ով ձեռք էր բարձրացնում զինվոր տեղափոխող աշխատակիցների վրա, Ռազմական Ոստիկանությունում դարձել էր խոնարհ հարս


-ը գրում է.

Այսօր՝ հունվարի 9-ին, ՀՀ ՊՆ Ռազմական Ոստիկանության կենտրոնական ապարատի քրեական հետախուզության բաժնի, Աբովյանի Ռազմական Ոստիկանության բաժնի և Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ու Ոստիկանության Նաիրիի բաժնի աշխատակիցների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական,

իսկ այնուհետև բացատրական աշխատանքների արդյունքում ռազմական ոստիակնություն է մեղայականով ներկայացել Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ, 23-ամյա Մերուժան Ոսկանյանը:

Վերջինս ներկայացել էր հոր հետ, ասես նրան կանչած լինեին ծնողական ժողովի: Նա երեկ Կոտայքի մարզում աղմկահարույց միջադեպի գլխավոր հերոսներից էր, ով ոչ միայն խոչընդոտել էր Նաիրիի զինկոմիսարիատի աշխատակցի ու զինակոչիկներ տեղափոխող ավտոբուսի վարորդի աշխատանքը, այլև հարվածներ էր հասցրել նրանց:

«Հայկական ժամանակ» օրաթերթի մեր գործընկերը անմահացրել էր այդ «սուտի լավ տղու» և նրա հետ եղած անձանց քաջագործությունները , իսկ այօսր նա լրիվ կերպարանափոխված արտաքին տեսքը կոկիկ տեսքի բերած վիճակում ներկայացել էր իրավապահներին:

Եթե նա չասեր, որ ինքը երեկվա «առյուծի կաթ կերած հերոսն է», դժվար թե նրան ճանաչեին: Լրիվ դարձել էր ամաչկոտ, չխոսկան աշակերտ ու մարդիկ կմտածեին, որ դրա լուսանկարը որպես դպրոցի գերազանցիկ պետք է փակցնեին պատին, բայց վայ էն աշակերտին, ով պետք է սրա նմաններից դասեր քաղի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրողը, պարզվել է, որ նա նախկինում եղել է դատապարտված:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, հունվարի 8-ին, ՀՀ ՊՆ Ռազմական Ոստիկանության կենտրոնական ապարատի քրեական հետախուզության բաժնի, Աբովյանի Ռազմական Ոստիկանության բաժնի և Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ու Ոստիկանության Նաիրիի բաժնի աշխատակիցները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական, իսկ այնուհետև բացատրական աշխատանքների արդյունքում հայտնաբերել էին նույն օրը, ժամը 10։30-ից մինչև 11։30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ՊՆ Կոտայքի զինկոմիսարիատի Նաիրիի բաժանմունքից ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան նորակոչիկներին տեղափոխող ՊԱԶ 32053 մակնիշի ՊՆ 3299 Տ զինվորական համարանիշի ավտոբուսի վարորդի համար արհեստական խոչընդոտներ ստեղծողներին, այդ թվում՝ վթարային իրավիճակ, որի ժամանակ անօրինական հարկադրել էին վարորդին կանգ առնել ու այդ ժամանակ դիտավորությամբ, կոպիտ կերպով խախտել էին հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հասարակության նկատմամբ, այդ ընթացքում հարվածներ էին հասցրել ավտոբուսի տարբեր հատվածներին, վնասել այն։

Այնուհետև «կտրիճ դավոները» իրենց գործողությունները կատարել էին Երևան քաղաքի Շարուրի փողոցում՝ նույն եղանակով. կանգնեցրել էին ավտոբուսը, որից հետո 2 հոգի ոտքերով հարվածել ու բացել են ավտոբուսի սրահի դռները, ներս մտնելով՝ բռնություն են գործադրել նորակոչիկներին ուղեկցող ավտոբուսի սրահում գտնվող ՀՀ ՊՆ Կոտայքի զինկոմիսարիատի Նաիրիի բաժանմունքի տեսուչի նկատմամբ:

Նրանք ոչ միայն չէին ենթարկվել տեսուչի օրինական պահանջին, այլև հարվածել էին նրա դեմքին և հայհոյանքներ հնչեցրել տեսուչի հասցեին, իսկ մի քանի հոգի էլ քաշել էին վարորդի հագուստից՝ ստիպողաբար դուրս բերել նրան ավտոբուսի վարորդի խցիկից։

Փաստի առթիվ նույն օրը ՀՀ ՊՆ Ռազմական Ոստիկանությում հարուցվում էր քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, և արդեն կեսգիշերին իրավապահ մարմինները բացատրական աշխատանքներ են կատարում և նշված արարքի համար կասկածվող Կոտայքի մարզի Զովունի գյուղի բնակիչ՝ 40-ամյա Գոռ Հակոբյանը ինքնակամ ներկայանում է Ռազմական Ոստիկանություն, իսկ Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ, նախկինում դատապարտված, 23-ամյա Մերուժան Ոսկանյանը ներկայումս գտնվում է փախուստի մեջ։

Ռազմական Ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկվում էին համապատասխան օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումներ՝ Մ. Ոսկանյանին հայտնաբերելու ուղղությամբ։ 

Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ՝ 23-ամյա Մերուժան Ոսկանյանն է


Կոտայքի մարզի Զովունի գյուղի բնակիչ՝ 40-ամյա Գոռ Հակոբյանն է


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Այս թեմայով Մոդել Անիտա Հարությունյանը լուսանկար է տեղադրել թուրք և ադրբեջանցի մոդելների հետ ու գրել. Խաղաղություն թող լինի, մեր և հարևան պետության միջև Զինվորս եկել է արձակուրդ. Նշում ենք. Փաշինյան Քո կյանքը ամուսնությունից առաջ և հետո՝ լուսանկարներով