Էրեբունի փողոցում դիմակավորված անձինք մահակներով հարվածել են ցուցարարներին. ոստիկանները չեն միջամտել

Երեւանի Էրեբունի փողոցում դիմակավորված, քաղաքացիական հագուստով անձինք հարձակվել են երթի մասնակիցների վրա։ Մոտավորապես 30-40 հոգի բժշկական դիմակներով դուրս են եկել շենքերից մեկից ու փայտե մահակներով, քարերով հարվածներ են հասցրել ցուցարարներին։

Ոստիկանները բացարձակապես չեն միջամտել եւ չեն կանխում այդ անձանց արարքները։ 

x