Երևան-Մոսկվա «Airbus A321» ուղևորատար ինքնաթիռի օդաչուն շտապ «Pan-Pan» հրահանգ է տվել. Ինչ են հայտնում ԶԼՄ-ները


-ը գրում է.

loading...

Երևան-Մոսկվա թռիչքն իրականացնող «Airbus A321» ուղևորատար ինքնաթիռն օդում բախվել է վառելիքի անբավարարության խնդրին: Այս մասին գրում է Rusarminfo.ru-ն:

«Ինքնաթիռի օդաչուն շտապ «Pan-Pan» հրահանգ է տվել: Այն ռադիոհեռախոսային կապի ազդանշան է, որը նշանակում է վթարային իրավիճակի առաջացում, որի դեպքում ինքնաթիռը և ուղևորները կոնկրետ վտանգի մեջ են, սակայն բացակայում է նրանց կյանքին կամ տրանսպորտային միջոցին սպառնացող վտանգը, իսկ անհապաղ օգնություն չի պահանջվում»,- հաղորդել է «РЕН ТВ»-ը՝ հղում տալով ավիադիսպետչերական ծառայությունների իր աղբյուրներին:

Հեռուստաընկերության տվյալներով՝ ուղևորատար ինքնաթիռին տրամադրվել  է արտակարգ վայրէջք կատարելու հնարավորություն: Չի նշվում, թե կոնկրետ որ օդանավակայանում է այն վայրէջք կատարել:

3800


Այս թեմայով Կարևոր լուր. 1961թ.-ի 20 կոպեկը գնում են 2 միլիոն ռուբլով. տեսանյութ VIDEO. Հանրապետականը ստեղծվել է հայրենիքը կանգուն պահելու համար. Գալուստ Սահակյան ՈՒՂԻՂ. ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի գլխավորությամբ նիստ է անում