Եղանակ. Օգոստոսի 11-ի գիշերը և երեկոյան ժամերին, շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ. Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

-ը գրում է.

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 10-ին՝ կեսօրից հետո, 11-ին՝ գիշերը և երեկոյան ժամերին, շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Օգոստոսի 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 11-ին կնվազի 3-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա:

Երևան քաղաքում՝

Օգոստոսի 10-ի երեկոյան ժամերին, 11-ին՝ գիշերը և երեկոյան ժամերին, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ: 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի օգոստոսի 11-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝           40.30C (2006 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝                14.00C (1981 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝           26.30C
 

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.

Հանրապետության գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել:



Այս թեմայով Բարև, տեսա՞ր ինչ եղավ, ո՞վ կմտածեր, որ մենք սենց բան կտեսնենք, չնայած երևի միայն իմ հավատը չէր գալիս... Ալեն Սիմոնյան Գյումրիում երկվորյակ երեխաներից հրաժարված 18-ամյա մայրը կարող է նրանց ետ վերցնել. Ծովինար Նազարյան Ինչու է Մարինա Թագակչյանը զայրացած. ինչ է պատահել