Դուք ամենակաշառվող թաղամասում եք, ԲՀԿ-ն այստեղ փող է բաժանում. քաղաքացին՝ Մարությանին

-ը գրում է.

Էրեբունի վարչական շրջանում շարունակվում է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավը։ Արցախի փողոցում Հայկ Մարությանին մոտեցավ մի քաղաքացի եւ տեղեկացրեց, որ այս պահին նա գտնվում է ամենակաշառվող թաղամասում։

«Ես այսօր եմ իմացել, որ Բարգավաճը այստեղ կաշառք է բաժանում, մեր տուն չեն մտել, բայց փոստատարները մտնում են մարդկանց տուն ու կաշառք են տալիս։ Այնպիսի մարդկանց տուն են մտնում, ովքեր թոշակ չեն ստանում»,- ասաց Արցախի 10 բ շենքի բնակիչ Ռուզաննա Գրիգորյանը։

Հայկ Մարությանը լսեց քաղաքացու բողոքը եւ նշեց, որ այժմ գտնվում ենք ուղիղ եթերում եւ իրավապահները անհրաժեշտության դեպքում գործին ընթացք կտան։

1440


Այս թեմայով Armtimes.com. Քաղաքապետի ամենահարուստ թեկնածուն Հայկ Մարությանն է, հետո՝ Թարխանյանը, Զոհրաբյանը եւ Մանուկյանը Սուրբ Հաղարծին վանքի դիմաց անհայտ և հայտնի ծագումի վիժվածքները` կրկին հարձակվեցին Հայ Առաքելական եկեղեցու վրա Դուք ամենակաշառվող թաղամասում եք, ԲՀԿ-ն այստեղ փող է բաժանում. քաղաքացին՝ Մարությանին