Դոլարը ու ռուբլին արժևորվել են, ֆունտը, եվրոն` արժեզրկվել

-ը գրում է.

Հայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը փետրվարի 15-ին կազմել է 486,62 դրամ: Այն փետրվարի 14-ի համեմատ արժևորվել է 0.06 դրամով: Այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 513,72 դրամ՝ արժեզրկվելով 2,71 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 604,72 դրամ է՝ փետրվարի 14-ի համեմատ այն արժեզրկվել է 1,92 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը փետրվարի 15-ին կազմել է 8.48 դրամ՝ փետրվարի 14-ի համեմատ այն արժևորվել է 0,04 դրամով:

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները՝ արծաթ՝ 280,13 դրամ, ոսկի՝ 19,255,32 դրամ, պլատին՝ 15,707,78 դրամ:

1012


Այս թեմայով