Դեռ չի պատահել, որ երազումս ինձ տված ջուրը խմեմ. Ժաննա Բուտուլյան

-ը գրում է.

Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Սարգիս զորավարի տոնը, որը նաեւ Երիտասարդների օրհնության օրն է համարվում: Օրվա հետ կապված ժողովրդական սովորություններից է Ս. Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդների՝ աղի բլիթ ուտելը, որի հետ նրանք կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը: 
 
Թե որքանո՞վ է դերասանուհի Ժաննա Բուտուլյանը հետեւում այս սովորույթին ու ինչպե՞ս է պատրաստվում տոնական օրն անցկացնել, պատմել է Life.panorama.am-ին:
 
«Այսօր հավանաբար աշխատավայրում կանցկացնեմ օրվա մեծ մասը, բայց անպայման ժամանակ կգտնեմ եւ կգնամ եկեղեցի, քանի որ շատ եմ կարեւորում՝ այս օրը լինել եկեղեցում ու աղթոք հղել առ Աստված»,- նշեց Ժաննան ու հավելեց, որ ամեն տարի պարտադիր աղի բլիթ է ուտում.
«Յուրաքանչյուր տարի այս օրը ես իմ ձեռքերով պատրաստում եմ ավանդական աղի բլիթն ու ուտում: Իհարկե, գիտեմ, որ ըստ ավանդութի, ես չպետք է պատրաստեմ աղի բլիթը, սակայն բոլոր տոների ու դրանց հետ կապված ավանդությների մեջ ես միշտ իմ մոտեցումն եմ ներառում: Ի դեպ՝ ամեն տարի երազս կատարվում է. դեռ չի պատահել, որ երազումս ինձ տված ջուրը խմեմ»,- ժպիտով պատմեց Ժաննան:
Մեզ հետ զրույցում դերսանուհին հավելեց նաեւ, որ Սուրբ Սարգսին ու Աստծուն մի խնդրանք ունի.
 
«Սիրո բարեխոսին՝ Սուրբ Սարգիս զորավարին ու Աստծուն խնդրում եմ, որ երբեք ինձնից չխլեն սիրելու ունակությունը, հակառակ դեպքում՝ առանց դրա կյանքն անիմաստ կդառնա»,- ընդգծեց Ժաննան:
 
Իսկ վերջում ժպտադեմ դերասանուհին իր շնորհավորանքը հղեց բոլոր սիրահարներին.
«Շնորհավորում եմ բոլորին՝ այս գեղեցիկ տոնի կապակցությամբ: Մաղթում եմ, որ իրական սերը փոխադարձ, անդավաճան ու հավերժ լինի: Իսկ նրանց, ովքեր չունեն դեռ սիրելիներ, կասեմ, որ սպասեն այնքան, մինչեւ կհանդիպեն իրենց իրական կեսին: Մնացած բոլոր հարաբերություններից զգուշանալ է պետք, դրանք վտանգավոր են առողջության համար»,- ծիծաղելով զրույցն ավարտեց Ժաննա Բուտուլյանը:



Այս թեմայով Պրեմիերա. Մագա - Խանդում եմ Դեն Բիլզերյանի հմայիչ ընկերուհու զինվորական ֆոտոշարքը՝ Արցախում Երգի պրեմիերա. Նանա - «Будь моим ангелом»