Դեն Բիլզերյանը հաշվառման է կանգնել զինվորական կոմիսարիատում

-ը գրում է.

Համացանցի աստղ, «պոկերի արքա» Դեն Բիլզերյանը օգոստոսի 27-ին ՀՀ Զինված ուժերում հաշվառման է կանգնել։

Այս մասին հայտնեցին ՀՀ զինվորական կոմիսարիատից:

«Բիլզերյանն այսօր հաշվառում անցավ ՀՀ Զինված ուժերում, նա ներկայացրել էր անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը»,– ասացին ՀՀ զինվորական կոմիսարիատից:

Օգոստոսի 27-ին Դեն Բիլզերյանը և նրա եղբայրը Հայաստանի քաղաքացիություն են ստացել: Բիլզերյանի օդանավը «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել օգոստոսի 27-ի գիշերը: Դեն Բիլզերյանը Հայաստանում մի քանի օր կանցկացնի, այնուհետև կմեկնի Թայլանդ:



Այս թեմայով Պրեմիերա. Մագա - Խանդում եմ Դեն Բիլզերյանի հմայիչ ընկերուհու զինվորական ֆոտոշարքը՝ Արցախում Երգի պրեմիերա. Նանա - «Будь моим ангелом»