Դատարանն օրինական է ճանաչել Խաչատուրյան քույրերի կալանքը


-ը գրում է.

Մոսկվայում 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանի սպանության համար մեղադրվող երեք դուստրերը՝ Մարիան, Քրիստինան ու Անգելինան, ընդունել են իրենց մեղքը։ Այդ մասին տեղեկացրել են աղջիկների փաստաբանները, փոխանցում է РИА Новости գործակալությունը։

Օգոստոսի 20 -ին  Խաչատուրյան քույրերը բերվել են դատարան՝ նրանց խափանման միջոցը փոխելու մասին միջնորդության քննման նպատակով։  Դատարանն օրինական է ճանաչել Խաչատուրյան քույրերի կալանքը։

«Մարիան ցուցմունք է տվել, որը կարելի է համարել խոստովանական։ Սակայն այժմ մենք տալիս ենք առավել ծավալուն ցուցմունքներ, որոնք պատմում են դեպքին նախորդած իրադարձությունների մասին, կարելի է ասել՝ ծննդյան օրվանից սկսած։ Նրա ձեռքում դանակ է եղել, նա պնդում է, որ հասցրել է 5-ից ոչ ավելի հարված։ Միջնեկ քույրը նույնպես հարվածներ է հասցրել։ Փորձաքննությունը դեռ չի ապացուցել, այնպես որ վաղ է խոսել, թե ով որքան հարված է հասցրել և որն էր դրանցից մահացուն»,- նշել է աղջիկներից կրտսերի փաստաբան Յարոսլավ Պակուլինը։

Խաչատուրյանի ավագ դստեր՝ Քրիստինայի փաստաբանը լրատվամիջոցին հայտնել է, որ իր պաշտպանյալը նույնպես ցուցմունք է տվել, որը կարելի է համարել խոստովանական։

«Քրիստինան հայտնել է միայն, որ փոքրիկ բալոնից գազ է բաց թողել հոր դեմքին», - ասել է 19-ամյա Քրիստինայի պաշտպան Ալեքսեյ Լիպցերը։

Իսկ ահա միջնեկ քրոջ՝ Անգելինայի փաստաբան Ալեքսեյ Պարշինը նշել է, որ իր պաշտպանյալը խոստովանել է իր մեղքը և ցուցմունք տվել, պաշտպանը, սակայն, զերծ է մնացել մանրամասներից։


9508


Այս թեմայով 1992 թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. Երևանում մայրը դաժանաբար ծեծել ու հրկիզել է 12 տարեկան դստերը՝ «դաստիարակչական նպատակներով» Կարևոր լուր. 1961թ.-ի 20 կոպեկը գնում են 2 միլիոն ռուբլով. տեսանյութ VIDEO. Հանրապետականը ստեղծվել է հայրենիքը կանգուն պահելու համար. Գալուստ Սահակյան