Չափավոր ալկոհոլի օգտագործումը՝ մինչև 90 տարեկան ապրելու բանալին է․ Ահա թե ինչպես են բժիշկները բացատում այս ֆենոմենը


-ը գրում է.

Երբ բանը հասնում է երկարակեցությանը (այս դեպքում մինչև 90 տարեկան), ալկոհոլի օգտագործումը առաջացնում է ֆիզիկական ծանրաբեռնվածությունը։

Ամենօրյա երկարակեցության վրա ազդող սովորությունների ուսումնասիրությունները սկսվել են 2003 թվականից։ Կալիֆոռնիայի համալսարանի նյարդաբան Կլաուդիա Կավասը հետևել է 90 տարեկան տարեց մարդկանց կյանքին, որոնց թիվը հասնում էր 1700-ի։

Հետազոտողները հայնտաբերել են, որ այն մասնակիցների մոտ, ովքեր օրվա մեջ խմում էին 2 բաժակ գարեջուր կամ գինի, երկար ապրելու հավանականությունը 18%-ով ավելի է քան ուրիշներինը։

Բացի այդ, այն մասնակիցների մոտ որոնք զբաղվում էին սպորտով օրվա մեջ 15-ից 45 րոպե, նույնպես հավանականությունը նվազեցրել են 11%-ով։

«Ես համառությամբ հավատում եմ, որ չափի մեջ ալկոհոլի օգտագործումը բարձրացնում է երկարակեցության հավանականությունը», — հայտնում է Կավասը։

Հայտնաբերվել է, որ քաշը նույնպես ազդում է կյանքի տևողության վրա։ Օրինակ մասնակիցները, որոնք մի փոքր գեր են, սակայն ոչ ճարպակալած՝ կանխել են վաղ մահվան հավանականությունը 3%-ով:

«Վատ չէ լինել նիհար, երբ դու երիտասարդ ես, սակայն դա շատ վատ է, երբ դու արդեն մեծանում ես», — ասում է Կավասը։

Տարեց մարդիկ, ովքեր ամեն օր զբաղվում են սիրելի հոբիներով օրվա մեջ 2 ժամ, ունեն 21%-ով քիչ շանսեր մահանալ ժամանակից շուտ, իսկ նրանք, ովքեր օրեկան խմում են 2 բաժակ սուրճ, կանխել են այդ հավանականությունը 10%-ով։

Գիտնականները նշել են, որ այս վարկածները ավելի լավ ուսումնասիրելու և հստակ պատասխան տալու համար դեռ կպահանջվեն շատ տարիներ և հետազոտություններ։

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Hayinfo.net

631


Այս թեմայով