Ծառուկյան դաշինքի պատգամավորները ցած կդնեն բոլոր մանդատները

-ը գրում է.

Պարզվում է, հակահեղափոխությունը պարտվում է հենց բնում: Այդպես է լինում, երբ հանրությունն արժանապատիվ է ու իրացնում է իր կամքը:
Երեկվա իշխող ՀՀԿ-ն ու նրա հետ ոչ վաղ անցյալում կոալիցիոն գործընկերներ ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն այդպիսի բան անկարող էին անգամ պատկերացնել,

որ մեկ ժամվա մեջ հնարավոր էր այդքան արժանապատիվ քաղաքացիների մեկտեղել Ազգային ժողովի մոտ ու իրենցից անկախ բացել դռներն ու հայտնվել բակում:
 Ինչպես մայիսի 7-ին, երբ տոտալ շրջափակման էր ենթարկվել հանրապետությունը, հոկտեմբերի 2-ին էլ՝ շրջափակվել էր ԱԺ-ն: Ու դա տվեց իր ցանկալի արդյունքը՝ ժողովրդի համար: Ակնհայտ վարկանիշային անկումը ԲՀԿ-ում ու ՀՅԴ-ում, այս անգամ հետևանքներ են ունենում ու ամենակարևորն՝ հօգուտ ժողովրդի: Պարզվում է, Գագիկ Ծառուկյանը, որպեսզի վերջնականապես չմահանա որպես քաղաքական գործիչ, որոշել է ի սկզբանե սպիտակ դրոշ պարզել ու սկսվող շաբաթվա սկզբում Ծառուկյան դաշինքի բոլոր պատգամավորները՝ նրանք, ովքեր մանդատ ունեն ու նրանք, ովքեր ցուցակում են և կարող են ունենալ, կդիմեն ԿԸՀ-ին և կհրաժարվեն իրենց մանդատներից:
 Այդպիսով՝ երեք տասնյակից ավելի պատգամավորներ չեն լինի խորհրդարանում, ինչը կնշանակի, որ այն չի կարող այդպես գոյություն ունենալ:
 Նույնը պատրաստվում են անել նաև՝ ՀՅԴ-ականները: «Ելք» դաշինքի բոլոր պատգամավորները ու ցուցակում նրանց փոխարինողները ևս, բնականաբար, կհրաժարվեն մանդատներից, ապա խորհրդարանը կարող է օրենքի ուժով արձակվել, որովհետև պատգամավորների թիվը չի կարող 105-ից պակաս լինել։
 Բացառություն կարող են կազմել միայն Ծառուկյան դաշինքում և ՀՅԴ-ում առկա ռոբերտքոչարյանական ականները, օրինակ, ի դեմս Իշխան Զաքարյանի, սակայն նրանք որոշիչ չեն կարող լինել, բնականաբար:
  Դրանով, թերևս՝ Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ-ն կփրկեն իրենց դեմքը, ոգևորություն կառաջացնեն իրենց երբեմնի կողմնակիցների շրջանում ու հնարավորություն կունենան ներկայացված լինել ապագա խորհրդարանում:
 Մի վտանգ կա սրանում: Դա այն է, որ հաջորդ Ազգային ժողովի խորհրդարանական փոքրամասնությունը կարող է նույն կերպ մանդատները վայր դնելով Ազգային ժողովն արձակել և այդպես շարունակ: Սա սահմանադրական պերմանենտ ճգնաժամի ճանապարհն է։

3065


Այս թեմայով