Բռնապետության արյունոտ դեմքը․ թե ինչպես Ռոբերտ Քոչարյանը «ականապատեց» Հայաստանը

-ը գրում է.

Ներկայումս Ռոբերտ Քոչարյանն որպես մեղադրյալ է ներգրավված Մարտի 1-ի գործով և մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ։ Եթե Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների մեղքը հաստատվի, ապա ստացվում է՝ Հայաստանը վերջին տաս տարում ապրել է հակասահմանադրական ռեժիմում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։

Սակայն Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի սահմանադրական կարգը, ընտրական ինստիտուտներն «ականապատել» է շատ ավելի շուտ՝ 1998-ին, երբ պատրաստվում էր ստանձնել երկրի նախագահությունը։ Ռոբերտ Քոչարյանը նախագահի պաշտոնին հավակնելու իրավական հիմքեր չուներ, որովհետև ընդամենը մեկ տարի առաջ ԼՂՀ-ից Հայաստան տեղափոխված մարդն ակնհայտորեն չէր կարող ունենալ տասը տարվա քաղաքացիություն կամ տասը տարի բնակված լիներ երկրում։ Ռոբերտ Քոչարյանի առաջադրումը հակասահմանադրական էր և անկախ նույնիսկ անցկացված ընտրությունների որակից՝ նրա նախագահությունը լեգիտիմ համարվել չի կարող։ Եթե նույնիսկ տեսականորեն ընդունենք․ որ իրավական հիմք կարող էր հանդիսանալ Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին 1989թ-ի դեկտեմբերի 1-ի որոշումը, ապա Քոչարյանի այդ ճանապարհով լեգիտիմացումն անասելի հարված հասցրեց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին, ԼՂՀ սուբյեկտությանը։

2003թ-ի նախագահական ընտրություններում Ռոբերտ Քոչարյանը հաղթող հռչակվեց երկու փուլերի արդյունքում, սակայն դարձյալ համընդհանուր կարծիք կա, թե նա պարտվել էր, այս անգամ՝ Ստեփան Դեմիրճյանին։

Սակայն մի կողմ թողնենք ընտրություններում տեղ գտած խախտումները և արձանագրենք՝ դրանք այնքան մասշտաբային և որակական բնույթ են կրել, որ անգամ ՍԴ-ն՝ թեև վավերացրեց ընտրությունների արդյունքները, սակայն անհրաժեշտ համարեց մեկ տարի հետո Վստահության հանրաքվեի անցկացումը։ Ռոբերտ Քոչարյանը 2004-ին ոչ միայն չգնաց Վստահության հանրաքվեի անցկացմանը, այլև՝ ոստիկանության ռեպրեսիվ միջամտությամբ ապրիլի 12-ին ցրեց ընդդիմության հանրահավաքը Բաղրամյան փողոցում, ընդդիմության մոտ մեկ տասնյակ գործիչներ հայտնվեցին բանտերում, ուժայինները գրոհեցին ընդդիմադիր երեք հիմնական ուժերի գրասենյակները։ Այսինքն, եթե նույնիսկ ապրիորի ընդունենք, որ Ռոբերտ Քոչարյանը 2003-ին ընտրվել է նախագահ, ապա նրա լեգիտիմությունը պետք է վավերացվեր մեկ տարի հետո անցկացվելիք Վստահության հանրաքվեով։ Ռոբերտ Քոչարյանը չի կատարել ՍԴ այս որոշումը՝ փաստորեն իրեն դուրս դնելով սահմանադրական լեգալ դաշտից։

Եթե խոսենք իրավա-քաղաքական ձևակերպումներով, ապա Ռոբերտ Քոչարյանը երկու անգամ՝ 1998-ին և 2003-04-ին, յուրացրել է իշխանությունը, ինչը քրեօրեն պատժելի արարք է Հայաստանի քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի հատկանիշներով։

Եթե այս փաստին համադրենք այն հանգամանքը, որ Ռոբերտ Քոչարյանն իշխանությունը Սերժ Սարգսյանին է փոխանցել սահմանադրական կարգի տապալման միջոցով, ապա Հայաստանը երկու տասնամյակ ապրում է հակասահմանադրական ռեժիմում։

Այս օրերին երկրորդ նախագահի կողմնակիցներն անընդհատ շեշտում են, թե իբր Ռոբերտ Քոչարյանը ենթարկվում է քաղաքական և անձնական վենդետայի՝ ակնհայտորեն անտեսելով նրա մեղսակցությունը հաստատող բազմաթիվ փաստերը։ Մյուս կողմից՝ թերևս արժե հիշեցնել, որ քաղաքական վենդետայի հիմքերը Հայաստանում դրել է Ռոբերտ Քոչարյանը՝ 1998-ի նախագահական ընտրություններից ընդամենը մեկ տարի հետո շինծու մեղադրանքներով կալանավորելով նախագահական կամպանիայում իրեն արմատական քննադատության ենթարկող ընդդիմադիր թեկնածու Աշոտ Բլեյանին, որն, ի դեպ, դարձել է Քոչարյանի հայաստանյան ռեպրեսիաների առաջին թիրախը։ Հավելենք նաև, որ 2003թ-ի ընտրություններից մեկ տարի հետո Ռոբերտ Քոչարյանի ցուցումով ոստիականությունը գրավեց Հայաստանում գործող ընդդիմադիր երեք հիմնական կուսակցությունների գրասենյակները, իսկ ընտրություններում իր հիմնական մրցակից Ստեփան Դեմիճյանի տասնյակ կողմնակիցներ ենթարկվեցին անմարդկային խոշտանգումների։

Ընտրական ու քաղաքական ինստիտուտների հետևողական ոչնչացումով Հայաստանում հաստատվում էր արյունոտ բռնապետություն՝ Ռոբերտ Քոչարյանի դեմքով։ Այսպես սկսվեց Հայաստանի, նրա զարգացման ճանապարհի «ականապատումը»։

|
2648


Այս թեմայով Խոշոր ու ողբերգական ավտովթար Տավուշի մարզում Կոնգրեսի 48 անդամներ Թրամփին հորդորել են հանդիպել Փաշինյանին Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշումն ապօրինի է. Հատուկ քննչական ծառայություն Ռոբերտ Քոչարյանը ազատ արձակվեց Անապատ, շամպայն, ուղղաթիռ. ինչպե՞ս է նշել իր ծննդյան օրը Մերի Մակարյանը (լուսանկարներ, տեսանյութ)