Բռնաբարվողը հարցրել է՝ ո՞վ է, պատասխանել է՝ Սաշիկ Քոսակյանն է

Մտավոր հետամնացություն, հաշմանդամություն ունեցող անձինք ավելի խոցելի են և շատ դեպքերում կարող են անպատիժ ու շարունակաբար բռնության ենթարկվել …նաև իշխանության անգործության պատճառով կամ դառնալ գործիք ոմանց ինչ-որ բան պարտադրելու համար…

2016թ. ապրիլին, գիշերվա ժամը 22.00-ից 23.00-ն ինչ-որ բեղավոր անձ ներթափանցել է Տավուշի մարզի համայնքներից մեկի բնակիչ, թերզարգացած 64-ամյա Վարդուհու (անունը փոխված է) տուն, ալյուրի դատարկ պարկը քաշել գլխին, բռնաբարել: Այդ ընթացքում տուժողը հարցրել է՝ ո՞վ է, բռնաբարողը պատասխանել է՝ Սաշիկ Քոսակյանն է, և «գործը» կիսատ թողած՝ հեռացել…

Զավեշտալի նկարագրությամբ այս դեպքից հետո տուժողի՝ մտավոր հետամնաց աղջիկը՝ Կարինեն (անունը փոխված է) զանգահարել է համայնքի ղեկավար Սերոժին (անունը փոխված է), ում պատկանող ֆերմայում աշխատում են մայր ու աղջիկ, և տեղեկացրել դեպքի մասին: Ասել են, որ ուզում են ոստիկանություն դիմել: Համայնքապետ Սերոժն էլ տարել է թաղային «ընկեր Քոսակյանի» մոտ:

Քոսակյանը կիսատ-պռատ քննություն է արել, Քոսակյան ազգանունը դարձել է Գրիգորյան, ապա՝ հարևան գյուղի Գարիկ (անունը փոխված է), ու գործը փոխանցվել վերահսկող դատախազին: Դատախազ Ներսես Չիլինգարյանն էլ թերի վերահսկել է, բերել դատարան:

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Սամվել Մարդանյանը կայծակնային արագությամբ՝ 1 օրում, բայց ոչ արագացված քննության կարգով, «անմարդկային» դատավճիռ է կայացրել. «բեղավոր Սաշիկ Քոսակյանի» փոխարեն պատիժ է նշանակել հարևան գյուղի ավտոմեխանիկ, «անբեղ Գարիկի» նկատմամբ: Նրան դատապարտել է 3 տարվա ազատազրկման՝ բռնաբարության, և 50․000 դրամ տուգանքի՝ ապօրինաբար ուրիշի տուն մուտք գործելու համար:

Գարիկը չի ընդունում մեղադրանքը և վերաքննիչ բողոք է բերել առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ՝ խնդրելով արդարացնել իրեն՝ դատա-հոգեբուժական-հոգեբանական փորձաքննության ենթարկելով տուժողին, կամ գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության, քանի որ դատավճիռը հիմնված է մտավոր հետամնացություն ունեցող՝ տուժողի և նրա դստեր հակասական ցուցմունքների, թերի և համապատասխան փորձաքննություններով ամբաստանյալի մասնակցությունը չհաստատած ապացույցների վրա:

Եվ այսպես. Տավուշի դատարանը դատաքննությամբ հետազոտված ապացույցներով հաստատված է համարել, որ Տավուշի մարզի բնակիչ, 50-ամյա Գարիկը 2016թ. ապրիլի 15-ին՝ ժամը 22.00-ից մինչև 23.00-ն ընկած ժամանակահատվածում, ապօրինի մուտք է գործել հարևան գյուղի բնակչուհի, 64-ամյա Վարդուհու առանձնատուն, տան երկրորդ հարկում ալյուրի դատարկ պարկը մտցրել է Վարդուհու գլուխը, միաժամանակ պարկի վրայից բերանը փակել և բռնությամբ տարել ննջասենյակ: Այնուհետև նրան մի քանի անգամ ապտակել է և առաջարկել սեռական հարաբերություն ունենալ իր հետ: Մերժում ստանալով ՝ Վարդուհուն հրել գցել է ննջասենյակի ձախ պատին կից մահճակալի վրա, հանել նրա զուգագուլպաներն ու ներքնաշորը և վերջինիս կամքին հակառակ բռնության գործադրմամբ շուրջ տասը րոպե սեռական հարաբերություն ունեցել նրա հետ: Լսելով դրսից եկող ոտնաձայները՝ բռնաբարողը դադարեցրել է իր գործողությունները և թաքնվել սենյակում գտնվող մանկական մահճակալի ետևում:

Այնուհետև տուժող Վարդուհու աղջիկը՝ Կարինեն, լսելով մոր ձայնը և մտնելով ննջասենյակ, տեսել է Գարիկին և հարցրել, թե ո՞վ է և ի՞նչ է անում իրենց տանը: Արամ Սարգսյանը ոչինչ չպատասխանելով՝ անմիջապես հեռացել է: 

Տուժող Վարդուհին դատաքննական ցուցմունքում նշել է, որ ամբաստանյալին չի ճանաչում, նրան առաջին անգամ տեսել է դեպքի օրը իրենց տանը:
Ինքն աշխատում է իրենց համայնքի ղեկավարի ֆերմայում՝ որպես կովապահ: 2015թ. ապրիլի 15-ին երեկոյան վերադարձել է տուն, ջուր է տաքացրել, որ գլուխը լվանա: Ջուրը թափելու պահին ինչ-որ մեկը հետևի կողմից գլուխը պարկ է մտցրել, միաժամանակ բերանի հատվածը փակել է ու տարել դեպի ննջասենյակ…

Այդ մարդը բեղեր է ունեցել, զինվորական հագուստով է եղել: Ինքը զգացել է նաև, որ նա խմած է եղել:

Դեպքի պահին ինքը տանը մենակ է եղել. ամուսինը քաղաք է գնացած եղել, իսկ աղջիկը՝ խանութ: Ինքն օգնություն է կանչել, սակայն ոչ ոք չի լսել: Աղջկա ոտնաձայները լսելով՝ ամբաստանյալը դադարեցրել է իր գործողությունները և թաքնվել մանկական մահճակալի հետևում: Այդ ընթացքում ինքը հագել է շորերը: Աղջիկը բացել է ննջասենյակի դուռը և ներս մտել: Տեսնելով ամբաստանյալին՝ հարցրել է՝ ինչ գործ ունի այդտեղ: Նա ոչինչ չի պատասխանել, առաջ է եկել, հարվածել աղջկա գլխին և դուրս թռել սենյակից: Իրենք շատ վախեցած և հուզված են եղել: Այդ ամենը տեղի է ունեցել երեկոյան ժամը 21.30-ից 22.00-ի սահմաններում: Աղջիկն անմիջապես զանգահարել է գյուղապետ Սերոժին՝ ասելով, որ իրենց տուն մարդ է մտել: Հաջորդ առավոտյան նա իրենց տարել է թաղային ոստիկանի մոտ…

1in.am


Եթե հավանել ես նյութը, լայքի՛ր

x
x

Շարունակել