«Բայց դու չես գալիս» երգը՝ Արսեն Սաֆարյանի կյանքի «ոսկե բանալին». պատմում է երգիչը

-ը գրում է.

«Երգը գրվել է 80-ականներին, երբ դեռ եղբայրս Արցախում էր ապրում: Ընկերներով էստրադային խումբ ունեին ու երգեր էին գրում, կիթառի նվագակցությամբ կատարում: Այնպես որ, երգը մի քանի համահեղինակների ստեղծագործություն է: Ես երգը լսել եմ շատ ուշ՝ 93-94 թվականներին, երբ եղբայրս եկավ Ղարաբաղից: Ու քանի որ կիթառ նվագել էի սովորում, հենց այդ երգն էլ սովորեցի: Որտեղ որ հնարավոր էր՝ դասարանի հավաքույթ, երեկոյան բակում հավաքվեինք, հետագայում ուսանողական հանրակացարանում, միշտ երգում էի, ու բոլորը միանգամից սիրում էին այն: Եկավ մի օր, և ես որոշեցի լուրջ զբաղվել երաժշտությամբ, ու ահա այդ ժամանակ էլ զբաղվեցի երգով, քանի որ գիտեի, որ այն շատ շահեկան է: Գործիքավորումն արեց Արեգ Առուստամյանը և  աշխատանքն ինձ միանգամից դուր եկավ: Երգը ձայանգրվեց «Ասպարեզ» ստուդիայում: Հետաքրքիր էներգետիկա ունի այդ երգը, ով լսում, սիրահարվում էր նրան: Հետո երգը սկսեցին պտտել ռադիոկայանները ու այն ամենուր հնչում էր»:

«Ուսանող էի, նստում էի երթուղային, ու երբ երգը հնչում էր, տեսնում էի՝ ինչպես են մարդիկ ուշադրությամբ լսում, իսկ ես իրենց կողքը նստած էի, բայց ոչ ոք ինձ չէր ճանաչում: Այդ տարիներին հայալեզու նման երգեր շատ քիչ էին ստեղծվում, բոլորը հիմնականում արտասահմանյան երգեր էին կատարում, և հիթային հայկական երգեր մատների վրա կարելի էր հաշվել: Հիշում եմ, որ այդ տարիներին երևի միայն Ֆորշը արդեն իսկ ուներ ծավալուն երգացանկ: Հեղինակային երգերի մասին չեմ խոսում, այդպիսիք շատ կային հատկապես ռոք ոճի մեջ, բայց սիրային, թեթև հիթային երգերը քիչ էին: Այդ տարիներին Երգի պետական թատրոնը շատ ազդեցիկ մի վայր էր և այնտեղ երգելը մեծ պատիվ էր, ուստի ես ևս շատ էի ուզում հայտնվել այդ բեմահարթակի վրա…»:

«Իսկ երբ Ֆորշը լսեց երգը, առաջարկեց բոլոր համերգներին իր հետ շրջագայեմ ու կատարեմ այն: Պատկերացնու՞մ եք, ինչ հնարավորություն էր դա սկսնակ երգչի համար: Բոլոր առումներով այս երգն իմ կյանքում «ոսկե բանալու» դեր կատարեց: Շատերն իրենց կյանքում առաջին անգամ սիրելիների հետ հենց այս երգի տակ են պարել, սիրահարվել: Անգամ մի դեպք եղավ, երբ ինձ մի երիտասարդ զանգեց ու պատմեց, որ ողջ գիշեր երգի պատճառով չի քնել, որովհետև երգի բառերն անընդհատ պտտվում էին նրա ուղեղի մեջ: Երգը 27 տարվա պատմություն ունի և այսօր էլ այն շարունակում է պահանջված մնալ: Իմ բոլոր համերգներին ես այն կատարում եմ, ու հենց այս երգի ընթացքում է, որ ողջ դահլիճը ձայնակցում է ինձ», – նշում է Արսեն Սաֆարյանը:

Ամբողջությամբ՝ blognews.am

942


Այս թեմայով Քիմ Քարդաշյանի ցնցող տեսքը՝ Քայլի Ջեների 21-ամյակի խնջույքին (լուսանկարներ, տեսանյութ) VIDEO. Գեյ–փարթի հայկական լեռնային գյուղում, գիշերվա կեսին. ինչո՞ւ են շուռնուխցիները ծեծել ԼՀՏԲ ներկայացուցիչներին «Փաշինյա՛ն, բացի մարդ բռնելուց էլ ի՞նչ ես արել». Սկանդալային հայ մոդելի սկանդալային հայտարարությունը. Video, Photo Սոնա Շահգելդյանը՝ իր պատկերացրած Երևանի ապագա քաղաքապետի մասին Մեկը սրա բանանը նրա պեսոկի մեջ թաթախում մյուսի բերանն էր մտցնում. Հովհաննես Դավթյանի նոր «սթենդ ափ»-ը