Այդ ո՞ւմ դեմ ես դուրս եկել, արա՛


-ը գրում է.

Սյունիքի մարզպետ, ՀՀ նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի դեմ խոշտանգման համար հաղորդում է ներկայացրել Նորք Մարաշի զինված խմբի գործով մեղադրյալ Արթուր Վարդանյանը:Վարդանյանի պաշտպան Արթուր Դավթյանը մանրամասել է իր պաշտպանյալի բողոքը, ընդգծելով, թե նախկին փոխոստիկանապետը Արթուր Վարդանյանի մոտ եկել է ձերբակալման ժամանակ  և սեռական հայհոյանքներով հաշվեհարդար է տեսնում։

Ահա ինչ վերջաբան է սպասվում Ն...

Սերժ Սարգսյանը չփոխվեց․ ՀՀԿ-ն...

 «Սեռական հայհոյանքներից բացի, ասել  է նաև՝ «այդ ո՞ւմ դեմ ես դուրս եկել, արա՛»։ Հրահանագում է՝ չթողնե՛ք շոր հագնի. թող սառի։ Սա պաշտոնական դիրքի չարաշահում է»,-մանրամասնել է Արթուր Վարդանյանի պաշտպանը:

Արթուր Վարդանյանի և իր պաշտպանի մեղադրական հայտարարություններին քիչ առաջ պատասխանել է  Սյունիքի մարզպետ Հունան Ավետիսյանի օգնականը, դրանք «հերթական հերյուրանքներ» որակելով. «Այդ խմբին վնասազերծել է ԱԱԾ-ն, ոստիկանությունը կապ չի ունեցել դրա հետ»,-ասել է Հունան Պողոսյանի օգնականը:

Հիշեցնենք, որ 2015թ Նորք Մարաշում Ազգային անվտանգության ծառայությունը վնասազերծել է զինված խմբի, տվյալ գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել ավելի քան երեք տասնյակ մարդու: Ըստ մեղադրանքի` Արթուր Վարդանյանի գլխավորած զինված խումբը ծրագրել էր բռնությամբ զավթել իշխանությունը: Օրինակ՝ թռիչքի պահին խոցել նախագահի օդանավը, հարձակում գործել ՀՀ նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, Կառավարության, Հանրային հեռուստաընկերության և այլ հաստատությունների շենքերի վրա: Նրանց մեղադրանքներ են առաջադրվել հանցավոր համագործակցություն ստեղծելու և ղեկավարելու (Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մաս), հանցավոր համագործակցությանը մասնակցելու (Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մաս) և կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու և կրելու (Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մաս) համար:

ՏեսագովազդԲաց թողնել

507


Այս թեմայով Ապտակը տեղ հասավ. Լուկաշենկոյի փողոցային պատասխանը Սերժ Սարգսյանը չփոխվեց․ ՀՀԿ-ն դուխ չունի ներողություն խնդրել ժողովրդից Փաշինյանի հեռախոսը 2 ժամ անհասանելի լինի, դուք կկորեք, արա՜. Էդուարդ Շարմազանովը՝ ՔՊ-ականներին