ԱՎՏՈՎԹԱՐ. Երևան-Սևան մայրուղում դերասան Արմեն Դալլաքյան... Ի՞ նչ է պատահել նրան


-ը գրում է.

Երևան-Սևան մայրուղում դերասան Արմեն Դալլաքյանը ավտովթարի է ենթարկվել` իր վարած Toyota Vitz մակնիշի ավտոմեքենայով բախվելով  արգելապատնեշին:

Life.panorama.am-ը կապ հաստատեց դերասանի հետ` ճշտելու, թե ինչպես է նրա առողջական վիճակը և ինչ պայմաններում է կատարվել դեպքը:

«Երեկ գիշեր ժամը մոտ 02:00-ի սահմաններում աշխատանքից վերադառնում էի տուն` Երևան, այդ պահին ուժեղ ձյուն էր գալիս և ճանապարհն էլ սարսափելի սառած էր: Պետք է ասեմ, որ շատ դանդաղ էի գալիս, արագ չէի երթևեկում, բայց սառույցի պատճառով արգելակեցի, սակայն մեքենան չկանգնեց ու մի քանի անգամ պտտվելով` հարվածեցի արգելակատնեշին, որից հետո մեքենան կանգ առավ: Փառք Աստծո, որ այդ պահին տարածքում մեքենաներ չկային ու բացի իմ մեքենայից այլ տուժողներ չեղան»,- նշեց նա:

Արմեն Դալլաքյանը շեշտեց, որ ամրագոտիի շնորհիվ իրեն ոչինչ չի պատահել:

«Ես միշտ ամրագոտիով եմ երթևեկում և նույնն էլ խորհուրդ եմ տալիս բոլորին: Փաստացի ինձ ամրագոտին փրկեց, եթե այն չլիներ, հաստատ այս դեպքն այսպես չէր ավարտվի: Իմիջայլոց ասեմ, որ այդ պահին ամեն ինչ այնքան արագ տեղի ունեցավ, որ չհասցրի անգամ վախենալ»,- պատմեց նա` հավելելով, որ ուշ գիշերին անցնող մեքենաների վարորդներն են օգնության հասել:

Դերասանը նկատեց, որ ինքը բավականին օրինապահ վարորդ է, արագ երթևեկել սիրում է, բայց չի վարում:

«Գիտեք, ես միշտ հիշում եմ հայտնի խոսքը, որն ինձ համար էլ է դարձել կարգախոս: «Ինձ տանը սպասող կա»` այս մասին ես երբեք չեմ մոռանում և մշտապես դանդաղ եմ վարում: Իհարկե, ես էլ եմ սիրում արագ սլանալ, բայց իմ կյանքն ինձ համար առավել թանկ է»,- ավարտեց նա:



Այս թեմայով Կարևոր լուր. 1961թ.-ի 20 կոպեկը գնում են 2 միլիոն ռուբլով. տեսանյութ VIDEO. Հանրապետականը ստեղծվել է հայրենիքը կանգուն պահելու համար. Գալուստ Սահակյան ՈՒՂԻՂ. ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի գլխավորությամբ նիստ է անում