Աշխատանքից ազատվել է ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետը

-ը գրում է.

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրամանով օգոստոսի 23-ին աշխատանքից ազատվել է և ոստիկանության կադրերի ռեզերվ է ուղարկվել ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արտակ Պողոսյանը: Այս մասին  տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության  վարչությունից:

Արտակ Պողոսյանը ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ է նշանակվել հունիսի 22-ին:

Արտակ Պողոսյանը մինչ այդ զբաղեցնում էր  ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալի պաշտոնը: Նախկինում նա ղեկավարել է Երևան քաղաքի Կենտրոնականի բաժինը:

Հունիսի 18-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի հրամանով աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի ռեզերվ էր ուղարկվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը: 

1237


Այս թեմայով Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին Armtimes.com. Քաղաքապետի ամենահարուստ թեկնածուն Հայկ Մարությանն է, հետո՝ Թարխանյանը, Զոհրաբյանը եւ Մանուկյանը Սուրբ Հաղարծին վանքի դիմաց անհայտ և հայտնի ծագումի վիժվածքները` կրկին հարձակվեցին Հայ Առաքելական եկեղեցու վրա