Աշոտյանը քիչ առաջ դիմել է վարչապետ Փաշինյանին


-ը գրում է.

ՀՀ Աժ պատգամավոր Արմեն Աշոտյանը նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Հարգելի պարոն վարչապետ,

Ռոբերտ Քոչարյանի կալանավորման...

Կարևոր լուր. 1961թ.-ի 20 կոպե...

Վերջին օրերի ընթացքում տեղեկատվություն եմ ստացել, որ ՀՀ կառավարության կողմից նախատեսվում է լուծարել «Նորավանք» գիտակրթական հիմադրամը:

Ցանկանում եմ տեղեկացնել Ձեզ, որ եթե այդ տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, ապա խիստ մտահոգիչ եմ համարում «Նորավանք» գիտակրթական հիմադրամի լուծարումը, որը հանդիսանում է ՀՀ-ում փորձագիտական-վերլուծական գործունեություն իրականացնող առաջատար կազմակերպություններից մեկը:

Այն Հայաստանի պետության մասնակցությամբ միակ «ուղեղային» կենտրոնն է (think-tank):

2000 թվականից առ այսօր հիմնադրամը հաստատել է կապեր միջազգային կառույցների հետ, համագործակցել է տարբեր պետական կառույցների ՝ այդ թվում ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՀՀ սփյուռքի նախարարության հետ՝ խթանելով տվյալ կառույցների հետազոտական գործունեությունը, օժանդակելով նորարարական մշակումներին և ռազմավարական որոշումների կայացմանը:

Մատնանշեմ, որ կառույցն իր աշխատանքներում ունի չօգտագործված ներուժ՝ հատկապես Արտաքին գործերի նախարարության հետ համագործակցության առումով, սակայն այս հանգամանքը բնավ չի կարող հիմք հանդիսանալ վերջինիս գործունեության դադարեցման համար:

Գլխացավի դեպքում գլխատումը բուժում չէ:

Պարոն վարչապետ, կոչ եմ անում Ձեզ վերանայել Ձեր մոտեցումը՝ առավել մանրամասն ուսումնասիրելով հիմադրամի կատարած աշխատանքները և նշանակությունը Հայաստանում վերլուծական-փորձագիտական մտքի հետագա զարգացման համար:

ՀԱՐԳԱՆՔՈՎ՝ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

Հ.Գ. Նամակը ուղարկել եմ նաև պաշտոնապես»,- գրել է նա ֆեյսբուքյան իր էջում:




Այս թեմայով Ապտակը տեղ հասավ. Լուկաշենկոյի փողոցային պատասխանը Սերժ Սարգսյանը չփոխվեց․ ՀՀԿ-ն դուխ չունի ներողություն խնդրել ժողովրդից Փաշինյանի հեռախոսը 2 ժամ անհասանելի լինի, դուք կկորեք, արա՜. Էդուարդ Շարմազանովը՝ ՔՊ-ականներին