Արտակարգ դեպք Սիսիանում. ձնահյուսի տակ զինծառայողներ են մնացել. մեկին դեռ չեն գտել


-ը գրում է.

ԼՈՒՐԵՐ.com-ի տեղեկություններով` երեկ Սիսիանի մի խումբ պայմանագրային զինծառայողներ ձնահյուսի տակ են մնացել: Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց Սիսիանի ՀՓՋ-ի հրամանատար Գարիկ Հովսեփյանը:

«Երեկ դիրքերում հերթափոխություն է եղել: Դիրքն ունի 3000 մետր բարձրություն: 5 հոգի ձնահյուսի տակ են մնացել, որից 4-ին գտել են ողջ-առողջ, իսկ մեկին մինչ այժմ չի հաջողվել գտնել: Որոնողական աշխատանքներ են ընթանում, չնայած այդտեղ բուք և քամի է»,- մեզ հետ զրույցում հայտնեց Հովսեփյանը:

Վերջինս նշեց, որ Սիսիանի ՀՓՋ-ն չի ներգրավվել որոնողական աշխատանքներում, բայց պատրաստակամ են ներգրավվելու. «Հիմնականում զինծառայողներն են, զինվորական գունդն է ներգրավված: Ձորակի մեջ է, դժվարանցանելի է ճանապարհը` 7 կմ ոտքով են բարձրանում: Կարծում եմ` տեղանքին ավելի ծանոթ լինելու նկատառումներով, իրենք են կատարում գործողությունները»,- հավելեց Հովսեփյանը:

Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել երեկոյան 18:00-ի սահմաններում:

ՏեսագովազդԲաց թողնել

Արմավիրում հավաքվում է քաղաքի...

ՃՏՊ Թումանյան փողոցում. Հաղոր...



Այս թեմայով Սպիտակցի Հայկոն՝ իր մասնակցությամբ վրաերթի մասին (տեսանյութ) Սպիտակցի Հայկոյի Range-ը տեղափոխվել է «գաի պլաշչադկա». նա կասկածվում է վրաերթի ենթարկվածին կրկնակի վրաերթի ենթարկելու և մահ պատճառելու մեջ Արմավիրում հավաքվում է քաղաքի գլխավոր տոնածառը. Դավիթ Խուդաթյան