Արտակարգ դեպք Երևանում. անհայտ անձը օդաճնշիչ ատրճանակով մի քանի անգամ կրակել է 26-ամյա երիտասարդի դեմքին


-ը գրում է.

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, երեկ՝ դեկտեմբերի 21-ին, կրակոցներ են հնչել Երևանում:

Ժամը 00:30-ի սահմաններում, ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Փիրումյան փողոցում կրակոցներ են հնչել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը մեկնելով դեպքի վայր, պարզել է, որ անհայտ անձը նշված շենքի բակում իր մոտ եղած օդաճնշիչ ատրճանակով մի քանի անգամ կրակոցներ է արձակել Դավիթաշեն 3-րդ թաղամասի բնակիչ, 26-ամյա Գևորգ Սարգսյանի դեմքին:

Գ. Շամշյանի տեղեկություններով, Գ. Սարգսյանը վնասվածքներ է ստացել:

Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, հանցագործությունը բացահայտելու, կրակողին և ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Այս թեմայով Արտակարգ դեպք Երևանում. անհայտ անձը օդաճնշիչ ատրճանակով մի քանի անգամ կրակել է 26-ամյա երիտասարդի դեմքին Ողբերգական դեպք Երևանում. բնակարանում հայտնաբերվել է Ազգային ժողովի պատգամավոր էդմոն Մարուքյանի վարորդի դին Արտակարգ իրավիճակ ՀՀ կառավարությունում. քաղաքացին նռնակով ցանկացել է մտնել շենք