Արսեն Այվազյանը նշանակվել է ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության պետ (տեսանյութ)

-ը գրում է.

Արմավիրի ոստիկանապետ Արսեն Այվազյանն ազատվել է պաշտոնից և նշանակվել Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6-րդ վարչություն) պետ։

Այս մասին հայտնեցին ՀՀ հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։

Հարցին, թե 6-րդ վարչության արդեն նախկին պետ Արտակ Կարապետյանն այլ պաշտոնի է նշանակվե՞լ, կամ պաշտոնից ազատվե՞լ է , Էդգար Ջանոյանն ասաց,որ նա նշանակվել է այլ պաշտոնի.«Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրամանով՝ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սամվել Ասատրյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, իսկ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6-րդ վարչություն) պետ,ոստիկանության գնդապետ Արտակ Կարապետյանը նշանակվել է Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ։

Հարցին,թե Քրեական հետախուզության վարչության արդեն նախկին պետն այլ պաշտոնի է անցե՞լ, ոստիկանությունից հայտնեցին, որ Սամվել Ասատրյանն անցել է թոշակի։

1695


Այս թեմայով Առյուծ տղուն տվին սպանին, դու պտի դրանց գյուլլեիր. դիլիջանցիները՝ Արամ Սարգսյանին Չենք կիսում Ռոբերտ Քոչարյանի դիրքորոշումը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ. Շարմազանով Բիլզերիանը Հայաստանում է. 3 Տեսանյութ, 1 ֆոտո