Արմեն Սարգսյանին կրկին ապտակել են


-ը գրում է.

Նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Սահմանադրական դատարանի թեկնածու առաջադրված Վահե Գրիգորյանն երեկ  լրագրողների հետ զրույցում վերահաստատեց իր ավելի վաղ արած հայտարարությունը, որ Արմեն Սարգսյանը ոչ լեգիտիմ նախագահ է.«Արմեն Սարգսյանի լեգիտիմության հարցի վերաբերյալ իմ արտահայտած դիրքորոշումն ուժի մեջ է»,-ասաց Վահե Գրիգորյանը:

ՈՒՂԻՂ. Զվարթնոցում» դիմավորու...

Կան համացանցում մի շարք փաստե...

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Վահե Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում խիստ քննադատության էր ենթարկել Սերժ Սարգսյանի կողմից ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածության առաջադրումը՝ նշելով, թե Արմեն Սարգսյանին ընտրելով, «Ազգային ժողովը զբաղվելու է քաղաքական մաստուրբացիայով»:

Իր գրառման մեջ փաստաբանը նշել էր.«…Եվ այս, մեզ Ազգային ժողովի ամբիոնից հենց այս պահին քաղաքացի լինելու հարցում մեր թերացումները մատնանշող, Իտալիայի մասին հենց հիմա հեքիաթներ պատմող, տխմարագույն մի ճառ արտաբերող անգերազանցելի սույն դեմագոգը մեզ այդպես չի լուսավորի, թե այդ երբ է իր՝ բրիտանական քաղաքացիությունից հրաժարվելու մասին հայտարարությունը պետական գրանցում ստացել Միացյալ Թագավորության պետական քարտուղարի կողմից: Կներեք, որ իրական անելիքիցս մի փոքր շեղվեցի և այս չնչին և մասնավոր հարցի վրա ձեր ուշադրությունը շեղեցի: Սրանում ոչ մի անսպասելի բան չկար»:

Եվ ահա այս հայտարարություններից ամիսներ անց Արմեն Սարգսյանը կուլ տալով վիրավորանքը առաջադրեց Վահե Գրիգորյանի թեկնածությունը: Արմեն Սարգսյանի հաշվարկը եղել է շատ պարզ՝ նա այդ կերպ փորձել է չեզոքացնել իր հիմնական քննադատներից մեկին, ով նաև լայն կապեր ունի Լոնդոնում (Վահե Գրիգորյանը երկար տարիներ ապրել և գործել է Լոնդոնում) և կարող է խնդիրներ ստեղծել իր համար:

Արմեն Սարգսյանը իր քաղաքական գործունեության ընթացքում առաջին անգամ չէ նվաստացման ենթարկվում: Ժամանակին նախկին պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանն էր բառիս ուղիղ իմաստով ապտակել նրան, որից հետո նա հապշտապ թողել էր վարչապետի պաշտոնը և հեռացել Հայաստանից: Հիմա էլ փաստաբան Վահե Գրիգորյանն է ապտակում Արմեն սարգսյանին՝ անվանելով դեմագոգ և ստախոս: Այս անգամ հուսանք նա չի թողնի նախագահի պաշտոնը և հեռանա Հայաստանից:

ՏեսագովազդԲաց թողնել

654


Այս թեմայով Ապտակը տեղ հասավ. Լուկաշենկոյի փողոցային պատասխանը Սերժ Սարգսյանը չփոխվեց․ ՀՀԿ-ն դուխ չունի ներողություն խնդրել ժողովրդից Փաշինյանի հեռախոսը 2 ժամ անհասանելի լինի, դուք կկորեք, արա՜. Էդուարդ Շարմազանովը՝ ՔՊ-ականներին