Առավոտից իրիկուն «գլխիս եմ տալիս», որ մեր ժողովուրդն իր գլխին չտա Պարոն Փաշինյան. Աշոտյան


-ը գրում է.

ՀՀԿ պատգամավորի թեկնածու Արմեն Աշոտյանը Facebook- ի իր էջում գրառում է կատարել այն մասին, թե «ողջ օրն անհանգիստ էր, որ վարչապետի ԺՊ-ն ոչ մի անգամ իր անունը չէր տվել», սակայն «նա դա արեց»:

«Նիկոլ Փաշինյանը իմ մասին խոսելիս նշել է․ «Աշոտյանն առավոտից իրիկուն գլխին ա տալիս, վայ նանի ջան, վայ, էս ի՞նչ եղավ Ղարաբաղը, Հայաստանը կորցրինք: Իրանց համար Հայաստանը երևի իրանց պադավատներն ա: Իրանց թվում ա, որ պադավատը կորցրին, ուրեմն Հայաստանը կորցրել են․․․»։

Պարոն Փաշինյան, առավոտից իրիկուն ես «գլխիս եմ տալիս», որ վաղը, մյուս օրը մեր ժողովուրդը իր գլխին չտա, ասելով. վայ, մենք մեր ձեռով էս ի՞նչ արեցինք, ո՞նց հավատացինք իրան, Նիկոլը էս ո՞նց մեզ ֆռցռեց:

Ու այդ ժամանակ Դուք չեք իմանալու, թե Ձեր գլուխը ոնց փրկեք խաբված և դյուրահավատ մեր ժողովրդից:

Բայց հիշե՛ք, որ ես ավելի շատ մտածում եմ, ոչ թե Ձեր գլխի մասին, այլ երկրիս, Ղարաբաղի ու մեր ապագայի մասին:

Առողջ եղեք։ Մինչ վաղը։

Հ․Գ․ Ձեր քարոզարշավներին պետական համարանիշներով մեքենայի առատությունն էլ կփաստի, թե ով է պադավատասեր»,,- գրել է Աշոտյանը։

ՏեսագովազդԲաց թողնել

VIDEO. Ինչպես են ՀՀԿ- ականներ...

Ումի՞ց եք վախենում, բելառուսց...

|
678


Այս թեմայով «Էդմոն, լակոտներիդ կարգի հրավիրի, թե չէ կարիերադ կթաղեմ Միշիկին նվիրվածությանդ փաստավավերագրական դրվագներով». Տ. Ուրիխանյան Փաշինյանը փայտով հարվածել է ծերունիներին. Lragir.am Ումի՞ց եք վախենում, բելառուսցիների՞ց․ Չէ որ բոլորս մարդ ենք.. Լուկաշենկո