Ապրիլյան պատերազմի օրերին ականապայթյունից ոտքերը կորցրած հերոս Դավիթ Գրիգորյանը նշանադրվել է (լուսանկարներ)


-ը գրում է.

Ապրիլյան պատերազմի օրերին ականապայթյունից ոտքերը կորցրած հերոս Դավիթ Գրիգորյանը, ով նույնիսկ երկու ոտքը կորցնելուց հետո այսպես ժպտում էր, երեկ  նշանադրվել է։ 

 

Boomnews.am-ը կապ հաստատեց հերոսի հետ նշանադրության մանրամասները ճշտելու համար։

 

Մեզ հետ զրույցում Դավիթը պատմեց, որ իր ընտրային՝ Սոնային ճանաչել է մինչ բանակ զորակոչվելը։ 

Սոնան Դավիթի համագյուղացին է, 18 տարեկան։ 

Նշանադրությունը տեղի է ունեցել նեղ բարեկամական շրջանակում՝ Սոնայեց տանը։

 

 

Նշանադրության արարողությունը տեղի է ունեցել հայկական ավանդույթների համաձայն։ Դավիթը մեզ այդ օրվանից բացառիկ լուսանկարներ տրամադրեց։ 

 

Զույգը հարսանիքի օրը դեռ չի որոշել։

Boomnews.am-ի խմբագրությունը շնորհավորում է զույգին։

 

14685


Այս թեմայով Կարևոր լուր. 1961թ.-ի 20 կոպեկը գնում են 2 միլիոն ռուբլով. տեսանյութ VIDEO. Հանրապետականը ստեղծվել է հայրենիքը կանգուն պահելու համար. Գալուստ Սահակյան ՈՒՂԻՂ. ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի գլխավորությամբ նիստ է անում