Ապրիլի 14-ի աստղագուշակ


-ը գրում է.

Խոյ

Խոյերն էներգիայի ներհոսք և գործերի նկատմամբ նոր հետաքրքրություն կզգան օրվա երկրորդ կեսին: Մեծ հետաքրքրության առարկա կարող են դառնալ տնից հեռու կատարվող իրադարձությունները, օրինակ՝ երկրում, որտեղ երբևէ եղել եք կամ հույս ունեք լինել, որտեղ ապրում են ձեր ընկերները, ազգականները կամ նախկին սիրեցյալը: Ձեզ կարող են գրավել հանելուկային դեպքերը, էկզոտիկ նրբությունը, յուրօրինակ գիտական բացահայտումը:

[advert]

Ցուլ

Առավոտյան Ցուլերին խորհուրդ է տրվում զերծ մնալ նոր կապերից և սերտ շփումից: Կարող է ժամանակ պահանջվել, որպեսզի ընկալեք տեղեկատվությունը, վերծանեք ակնարկը, հասկանաք ուրիշի պահվածքի թաքուն շարժառիթները, մարտավարություն մտածեք: Օրվա երկրորդ կեսին աճում է անակնկալների հավանականությունը: Ո՛չ ոգևորիչ, ո՛չ վշտացուցիչ նորությունները չարժե սրտին մոտ ընդունել. բացառված չէ, որ շշուկները խիստ չափազանցված լինեն:

Երկվորյակ

Երկվորյակներին խորհուրդ չի տրվում օրը սկսել առօրյա հոգսերից: Պարզ գործերում արժե վերջակետ դնել, ձգձգվողներում օգտակար կլինի միջանկյալ արդյունքներ ամփոփել: Օրվա երկրորդ կեսի իրադարձությունները կարող են ինչպես հետաքրքրել, այնպես էլ գրգռել: Անսովոր իրադարձություններ են հնարավոր ձեր խմբում կամ հակառակորդի ճամբարում: Բացառած չէ գործընկերոջ տարօրինակ արարքը, պաշտոնական ատյանների կողմից անկանխատեսելի քայլը:

Խեցգետին

Խեցգետինների համար առավել հանգիստ կլինի օրվա առաջին կեսը: Օրվա երկրորդ կեսին կարող են ի հայտ գալ նոր հանգամանքներ՝ կապված աշխատանքի, առողջության կամ այն ոլորտի հետ, որում պատասխանատվություն եք կրում: Հնարավոր է կանչ, հրատապ պատվեր, ընկերոջ կողմիջ խնդրանք, հիվանդություն, կարող է օգնության կարիք զգալ ընտանի կենդանին: Միաժամանակ, բացառված չէ կեղծ տագնապը, ուրիշի քմահաճույքը:

Առյուծ

Առյուծներին խորհուրդ է տրվում օրը սկսել առօրյա պարզ գործընթացներից: Հնարավոր է ստիպված լինեք մնալ տանը և ուշադրություն հատկացնել կենցաղային հարցերին: Օրվա երկրորդ կեսը կարող է պարտքի զգացում առաջացնել, շեշտերն ուղղել սիրային ծրագրերի կամ երեխաների կարիքների վրա: Իրավիճակը կարող է երկիմաստ լինել, խարդավանք պարունակել: Աճում է պատրանքների, գայթակղության, խաբկանքի հավանականությունը:

Կույս

Կույսերին խորհուրդ է տրվում կապ պահպանել ընտանիքի հետ, գտնվել տնից ոչ հեռու: Հնարավոր է օգնության կարիք զգան տնեցիները, ցանկանաք ներկա գտնվել հետաքրքիր իրադարձությանը, կամ ի հայտ գա կիսատ թողած գործը շարունակելու անսպասելի ցանկություն: Միևնույն ժամանակ, արժե չափավոր լինել էնտուզիազմ դրսևորելիս, չի խանգարի սկզբում հասկանալ իրավիճակը: Հնարավոր է ձեր պոտենցիալի սխալ գնահատական, թյուրըմբռնում մտերիմների հետ:

Կշեռք

Կշեռքների համար առավել հետաքրքիր կլինի օրվա երկրորդ կեսը: Հնարավոր են փոփոխություններ մերձավոր շրջապատում, կարող են ստացվել անսպասելի նորություններ կամ ի հայտ գալ յուրօրինակ գաղափարներ: Կարող եք հանկարծակի փոխել ձեր ծրագրերը, հայտնվել ճանապարհին կամ հյուրընկալվել ինչ-որ մեկին: Խթանելով երևակայությունը՝ իրադրությունը միաժամանակ մի շարք թակարդներ կստեղծի: Չարժե չարաշահել ակլոհոլային խմիչքները:

Կարիճ

Օրվա սկիզբը Կարիճները կարող են հատկացնել անձնական կարիքներին և ոչ միայն: Լավագույն պահը չէ ակտիվության համար, սակայն նախօրեին մտածածն ավելի լավ է իրագործել հենց առավոտյան: Օրվա երկրորդ կեսը կարող է ձեր ուշադրությունն ուղղել բավականին հետաքրքիր թեմաների և երևույթների վրա, սակայն կարող է նաև շեղել ձեզ իրական կարիքներից, գայթակղության մեջ գցել: Ավելի լավ է հետաձգել գնումները:

Աղեղնավոր

Աղեղնավորները ռիսկի են դիմում կախվածության մեջ ընկնել տրամադրությունից, ինքնազգացողությունից, անձնական թուլություններից, ինչը հատկապես նկատելի կդառնա երեկոյան: Եթե ձեզ չվերահսկեք, կարող եք ընկնել ուրվականների հետևից, տուրք տալ քմահաճույքներին և վատ սովորություններին: Բացառված չէ ինչ-որ գաղափարով համակվածությունը, ձեզ կարող է տանջել ինչ-որ գաղտնիք: Շատերին կարող է չհաջողվել ճշմարտությունը տարբերել ստից:

Այծեղջյուր

Այծեղջյուրներին խորհուրդ է տրվում վերահսկել իրենց ներքին աշխարհը: Դավադիր օր է տպավորվող, երազկոտ Այծեղջյուրների, ինչպես նաև նրանց համար, ովքեր ժամանակավորապես միայնության մեջ են: Զգացմունքների վրա սևեռվածությունը կարող է հանգեցնել պատրանքների կամ չափազանցված հույսերի, բարդություններ ստեղծել իրավիճակի և դրանում ձեր տեղի գնահատման հարցում: Ակտիվ Այծեղջյուրների մոտ բարձրանում է անծանոթ վայրերում մոլորվելու հավանականությունը:

Ջրհոս

Ջրհոսներին աստղերը խորհուրդ են տալիս ավելի մանրակրկիտ ստուգել շաբաթվա վերջի ծրագրերը: Ավելորդ չի լինի թյուրիմացությունների դեպքում ապահովագրվելը: Այժմ ամեն ինչ չէ, որ կախված է ձեզանից, նույնիսկ ստուգված սխեմաները կարող են թերանալ կամ կողմնակի էֆեկտ տալ: Արժե համոզվել անհրաժեշտ մարդկանց, պայմանների առկայությանը: Հնարավոր է, որ բացակայի հենց այն տարրը, առանց որի շատ բան կորցնում է իմաստը:

Ձկներ

Ձկներին խորհուրդ է տրվում ուշադիր լինել, որպեսզի չընկնեն նախկին պատրանքների մեջ և նորից սխալ չգործեն: Կրկնվող հիասթափությունը կարող է շատ ավելի ցավոտ լինել: Առավել դավադիր է օրվա երկրորդ կեսը. ճակատագիրը կարող է ձեզ փորձության ենթարկել: Բարդ օր է հարուստ երևակայություն, համեստ կենսափորձ, անկայուն հոգեկան աշխարհ ունեցող, կախվածությունների հակված Ձկների համար: Իմաստուն Ձկները թակարդը չեն ընկնի:

Դավադիրները գաղտնալսման երկրո...

ԿԸՀ-ն հնարավորություն է տալիս...

1184


Այս թեմայով Քվեարկության նախնական արդյունքները ժ. 01։17-ի դրությամբ Ընտրակաշառքի դեպքեր. 76 ահազանգ է ստացվել, որից 5-ը՝ ընտրակաշառք տալն է, մյուսները՝ այլ բնույթի Վրաստանում հայուհին փողոցից 37 000 դոլար է գտել, և այն վերադարձրել տիրոջը