Ապրիլի 12-ի աստղագուշակ


-ը գրում է.

Խոյ

Խոյերի ուշադրությունն ուղղվում է նյութական կամ զգացմունքային բաղադրիչի վրա: Հնարավոր է բարձր հետաքրքրություն բիզնես վարելու, համատեղ գործունեությունից եկամուտ քաղելու, հարկային, վարկային նրբությունների, բանկային քարտերի, հին պարտքերի մարման հետ կապված թեմաների նկատմամբ: Զգացմունքային ֆոնում կարող են գերակշռել ռոմանտիկ հիշողությունները, զգայական նոտաները, բացառված չեն զղջման հետ կապված պահերը:

Ցուլ

Ցուլերին կարող է սպասվել ակտուալ թեմայով երկխոսություն: Աստղերը խորհուրդ են տալիս չխուսափել նման զրույցներից, կապի մեջ մնալը և կապեր պահպանելն այժմ ձեր շահերից է բխում: Կայուն պայմանավորվածությունները քիչ հավանական են, սակայն լիովին հնարավոր է ժամանակավոր համաձայնության կնքումը: Հնարավոր է՝ ձեզ ներքաշեն հարկերի վերաբերյալ նամակագրության մեջ: Անձնական հարաբերություններում կարևոր է փոխադարձ վստահությունը:

Երկվորյակ

Այսօր Երկվորյակները կխորասուզվեն աշխատանքային հաշվարկների կամ այլ առօրյա գործընթացների մեջ: Բացառված չէ, որ աշխատանքի ընթացքում ստիպված լինեք օգտվել ծառայողական արխիվներից կամ սեփական հին գրառումներից, հին կապերից, փնտրել մոռացված իրեր, փաստաթղթեր և գործիքներ: Ուշադրությունը կարող են գրավել բժշկական, կենցաղային և հարկային նրբությունները, ֆինանսական փաստաթղթերը:

Խեցգետին

Օրը կավելացնի Խեցգետինների խորաթափանցությունը, հետևողականությունը, ինչը դրական կազդի ցանկացած աշխատանքի գործընթացի և արդյունքի վրա: Հնարավոր է՝ շահույթ ստանաք հին կապերից կամ գործարքներից: Միևնույն ժամանակ, շատերը չափից դուրս զգացմունքային, ներշնչվող, երազկոտ, տպավորվող կլինեն, հատկապես, եթե ազատ ժամանակ է հայտնվել մասնավոր նամակագրության կամ հին հոբբիի համար:

[advert]

Առյուծ

Առյուծների մոտ առաջին տեղում ընթացիկ հարցերն են: Կարող է տեղի ունենալ աշխատանքային կամ ընտանեկան խորհրդակցություն, այց հարկային տեսչություն: Շատերը ստիպված կլինեն ավելի խորությամբ ներգրավվել տնային գործերում, հարթել հին հարցը: Կարող են կարևոր լինել նաև ապրանքափոխանակման գործողությունների, արդյունաբերական գործընթացի դետալները, շահույթի, բիզնեսից ստացվող եկամտի հետ կապված նրբությունները:

Կույս

Օրը սրում է Կույսերի դիտողականությունը և խորաթափանցությունը՝ դարձնելով նրանց լավ հոգեբաններ և խորհրդատուներ, մանրակրկիտ ուսումնասիրողներ, ջանասեր աշակերտներ, ինչպես նաև ուժեղացնում է գործնականությունը, սրում է շահույթի հոտառությունը: Հնարավոր է ուղևորություն մոռացված վայրերով, հին ծանոթի հետ հանդիպում, նախկին զբաղմունքներից օգուտ: Հիմնական շարժիչ ուժը կլինի զգացմունքային կամ նյութական խորը հետաքրքրվածությունը:

Կշեռք

Կշեռքներին այսօր չի բավականացնում կարծրությունը և լավատեսությունը, հնարավոր է ապրումների, հիշողությունների, վախերի վրա սևեռվածություն: Կարող եք զգացմունքների ազդեցության տակ անհաշվետու արարքներ գործել: Գործնական հարցերում կարելի է դիմել վստահված անձի օգնությանը: Այսօր կարող է շոշափվել փոխհաշվարկների, համատեղ բիզնեսի կամ բյուջեի, բժշկական և այլ ծառայությունների վճարման, նյութական արժեքների թեմաները:

Կարիճ

Կարիճներին խորհուրդ չի տրվում հրաժարվել երկխոսությունից. այսօր հիանալի օր է բանակցությունների համար: Օրը հարմար է խորհրդատվության, մասնավոր հանդիպումների, փոխհաշվարկների, անձնական խոստովանությունների համար: Կարող եք նրբորեն պաշտպանել ձեր հետաքրքրությունները՝ ոչ մի ավելորդ բառ չասելով: Համառ և ինքնամփոփ զրուցակցի հետ շփման մեջ կարող է օգնել խորաթափանցությունը և ինտուիցիան:

Աղեղնավոր

Աղեղնավորները կարող են մեծ հետաքրքրություն դրսևորել ուրիշների գաղտնիքների, փակ վայրերի, կապի պաշտպանված ալիքների նկատմամբ: Հնարավոր է, որ ձեր ուշադրությունը գրավեն ինչ-ինչ ուսումնասիրություններ, հին օրագրեր, ընտանեկան կամ ծառայողական ինտրիգի պատմություններ: Կարող է իր մասին հիշեցնել հին ծանոթներից մեկը: Արժե ճշմարիտ տվյալները և իրական առաջարկությունները տարբերել բամբասանքներից, ենթադրություններից:

Այծեղջյուր

Այծեղջյուրներն այսօր մտորումների համար սնունդ կստանան: Շատ հավանական է, որ այն տան անցյալի հետ կապված պահերը՝ հիշողությունները, համընկնումները, ծանոթ տեսարանները կամ մեղեդիները, հին ծանոթների հետ հանդիպումները: Չարժե այս օրից սպասել դինամիկա, նոր հնարավորություններ, վառ հաջողություններ: Կարող եք խորասուզվել ընթերցանության, զրույցի, ինչ-ինչ ուսումնասիրության, ստեղծագործական զբաղմունքի մեջ:

Ջրհոս

Ջրհոսների համար կարող է ակտուալ դառնալ ղեկավարության, մտերիմ գործընկերների, ընտանիքի անդամների հետ զրույցը: Օրը դրդում է վերադառնալ հին, ոչ միշտ հաճելի թեմաներին: Բացառված չէ, որ քննարկվեն ֆինանսական, ունեցվածքային, տարածքային հարցեր կամ ինչ-ինչ ինտիմ նրբություններ: Չարժե հույս ունենալ իրադարձությունների սրընթաց զարգացման, քանզի մտածողությանը և զգացմունքներին այսօր հատուկ է իներցիան:

Ձկներ

Այսօր Ձկները հիանալի կողմնորոշվում են իրադրության մեջ, սակայն չեն շտապում ակտիվություն դրսևորել: Ծուլությունը, երազկոտությունը կարող են պահել ձեզ պասիվ սպասման վիճակում, ստիպել թաքնվել կողմնակի աչքերից, հեռանալ գործերից: Կարող է ստացվել հիշողություններ, երևակայություններ, հույսեր արթնացնող նորություն: Միևնույն ժամանակ, բացառված չեն սխալ, անպետք զանգերը կամ հաղորդագրությունները:

ՃՏՊ Թումանյան փողոցում. Հաղոր...

Արտակարգ դեպք Սիսիանում. ձնահ...

1632


Այս թեմայով Նիկոլ Փաշինյանը քարոզարշավին մասնակցելու համար արձակուրդ է վերցնում Մահացել է սիրված դերասան, երգիծաբան Լևոն Մուրադյանը Կան համացանցում մի շարք փաստեր ,որ Ասյա Խաչատրյանն ուղիղ տեքստով հայհոյում է հայ ֆեյսբուքյան օգտատերերին՝ պաշտպանելով ադրբեջանցիներին