Ալեն Սիմոնյանը վայր է դրել պատգամավորական մանդատը. Video

-ը գրում է.

ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը  վայր է դրել պատգամավորական մանդատը եւ մնալու է Երեւանի ավագանիում։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքի իր էջում։

Նա մանդատից հրաժարվելու դիմել է ներկայացրել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին։

Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում մանրամասնել է, որ մանդատը ստանալուց հետո յոթնօրյա ժամկետում կարող է հրաժարվել դրանից։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանից հետո խորհրդարան էր անցել Ալեն Սիմոնյանը։ Ի դեպ, այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նա հայտարարել էր, որ պատրաստ է ստանձնել քաղաքապետի պատասխանատվությունը, եթե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վստահի իրեն։

Նշենք, որ Սիմոնյանն այսօր՝ մայիսի 22-ին իր առաջին ու վերջին նիստին էր մասնակցել։

Այս նյութը հասանելի է նաև   Русский

1882


Այս թեմայով Ով է պոռնոգրաֆիկ տեսանյութի կինը․ Դիանա Գասպարյանը կասկածներ ունի՝ ովքեր են տեսանյութը տարածողները ԿԵցցեք, Մանե Թանդիլյան, ՔԻՉ ԱՌԱՋ տեսեք ինչ որոշում է կայացրել Գյումրու մանկատուն հանձնած երկվորյակների համար Կամո Արեյանը Երևանի քաղաքապետարանում նոր պաշտոն ունի