Ահա, թե ինչ է ուզում Նիկոլին հասկացնել տխմար Քոչարյանը, որը բոլորին իր արշինով է չափում

-ը գրում է.

«Առաջին լրատվական»–ի զրուցակիցն է 1990-1999թթ. ՀՀ ԳԽ և ԱԺպատգամավոր, 1992-1997թթ. ՀՀ Մաքսային վարչության պետԵրջանիկ Աբգարյանը:

_Պարոն Աբգարյան, ՀՀ-ում Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչությանաշխատակիցները սահմանին ձերբակալել են ապօրինի սահմանըհատած երկու պակիստանցիների։ Վերջին շրջանում սա առաջինդեպքը չէ։ Արդյո՞ք ռուս սահմանապահները նորովի են խնդրինմոտենում, և որքանո՞վ է սա պայմանավորված այն հանգամանքով, որՀՀ–ն սկսել է Ռուսաստանի հետ հարաբերությունների վերանայման գործընթաց։

[+++]

-Եթե նկատել եք, այդ դեպքերը հաճախակիացան Փանիկում իրականացված ռուսական ապօրինի զորավարժության նկատմամբ Հայաստանում առաջացած վրդովմունքի բռնկումից հետո: Կարծում եմ՝ ռուսական կացինային մտածողությամբ մի քանի այդպիսի դեպքերի «բացահայտումը» կօգնի հայերին արագ մոռանալ Փանիկում կատարվածը: Իրականում, ՀՀ սահմանի հատումը թուրքական կողմից արդեն բազմաթիվ անգամներ են եղել, որոնց միայն չնչին մասն է հայտնի դարձել հայ հանրությանը: Մյուս կողմից, ակնհայտ է դառնում, որ թուրքերը դեպի ՀՀ սահման են ուղղորդում այլազգի փախստականներին: Դրա նպատակը հասկանալն առայժմ դժվար է, քանի որ դրանով փախստականների ճանապարհը դեպի Եվրոպա ավելի է երկարացվում: Թե 10-ը սահմանահատներից քանիսն են բռնվում՝ դժվար է ասել ռուս-թուրքական ներկա եղբայրացման պայմաններում:

ԱռհասարակՀՀում ռուսական սահմանապահ ծառայությաններկայությունը, որպես ռուսական ռազմական ներկայությանառանցքային բաղադրիչ, որքանո՞վ է նպատակահարմար այսփուլում։

-Ես կարծում եմ, որ ընդհանրապես օտար զորքերի, առավել ևս սահմանապահների առկայությանը անկախ Հայաստանում, սկզբունքորեն և գործնականորեն անընդունելի են բոլոր ժամանակներում: 19-րդ դարում ձևակերպված Հայաստանի անվտանգության հայեցակարգն արդեն առաջին աշխարհամարտի օրոք վերջնականապես բացահայտեց իր արմատական սնանկությունը: Այդ հայեցակարգի թելադրած գործունեության հետևանքով մենք դարեր շարունակ մեծ թվով թշնամիներ և անբարյացակամներ ստեղծեցինք ո՛չ միայն մեր շրջապատում, այլև աշխարհում: Մենք առ այսօր չենք կարողանում ոչ միայն վերացնել օտարի ռազմական ներկայությունը Հայաստանում, այլև անկարող ենք մնում օտար զորքի կենցաղային կարիքների ապահովման ծանր բեռը մեր ժողովրդի ուսերից թոթափել: Ի դեպ, սա նախադեպ չունի ողջ աշխարհում: Հայերի վերնախավի այս գործելակերպը հիմնված է դարավոր բնազդային անասնական վախի վրա, որն էլ ավելի են սրել ռուսները՝ վերջին 300 տարիներին: Հայերի վերնախավը երբեք մտքով չի անցկացրել ազատվել «կողմնորոշումային» այդ կործանարար ախտից: Ինչ վերաբերում է ձեր՝ կոնկրետ Հայաստանում ռուսական սահմանապահ ծառայության ներկայության հարցին, ապա դա հենց սկզբից իրենից ոչ մի արժեք չի ներկայացրել, այլև եղել է վնասակար: Այսպես, սահմանային գոտին արհեստականորեն ընդլայնված է և որոշ դեպքերում իր մեջ է ներառում մշակվող հողատարածություններ կամ այլ կառույցներ: Սա նշանակում է, որ հայ գյուղացին իր սեփական հողը կարող է մտնել միմիայն ռուսների սահմանած օրակարգով: Արաքսի ձախափնյա հարստությունները՝ ավազը և ձուկը ռուս սահմանապահներն են տնօրինում: Գետի ձախափնյա ավազահանքերի շահագործողները՝ առանց ռուսների հետ «պայմանավորվելու», չեն կարող ավազահանքը շահագործել: Ձուկը թույլատրվում է գետից որսալ միայն ռուսներին առձեռն փող վճարելով, կամ դրան համարժեք ապրանքով՝ ձկով: Դեռ 90-ականներից սկսած՝ առ վերջերս հայտնի են դեպքեր, երբ ռուս սահմանապահ մաքսանենգների օգնությամբ սահմանը հատել են զգալի թվով փոքր ու խոշոր եղջերավոր անասունների հոտեր և նախիրներ: Սա, առանց սահմանային փշապատնեշը հաղթահարելու, անհնարին կլիներ: Իսկ ո՞վ է ասում, որ դրանց առջև չեն բացվել սահմանային տեղական դարպասները, որոնք գտնվում են միմյանցից որոշակի հեռավորության վրա: Այս և այլևայլ հարցերով Հայաստանի պետական մարմինները երբեք չեն զբաղվել: Մի կողմ եմ թողնում օդանավակայաններում և Մեղրու անցումային կետում անձնագրային ռեժիմի հետ կապված ռուս սահմանապահների կատարած անօրինությունները: Դե մեկ-մեկ էլ նարկոնյութեր են առգրավում՝ մոռանալով, որ դա իրենց գործը չէ, այլ մաքսայինի, որին պետք է անմիջապես հայտնեն այդպիսի տեղեկությունը՝ համապատասխան ձևակերպումներ կատարելու համար, և ոչ թե իրենք ջարդոտեին ավտոմեքենայի թափքի կողերը:

-Ամիսներ առաջերբ ռուս սահմանապահներն արգելել էին Մեղրուհատվածում ճանապարհաշինության իրականացումըայդ ժամանակխումբ ձևավորվեցորի նպատակն էր պահանջել ռուսսահմանապահներին դուրս բերել ՀՀ տարածքից։ Ընդհանրապեսռուսսահմանապահներին հայկական ստորաբաժանումներովփոխարինելն այս փուլում որքանով է հնարավոր, ձեր կարծիքով։

-Ընդհանրապես, կարծում եմ, և պատմականորեն դա տեսանելի է, որ գաղութացված երկրները հաջողությունների են հասնում մետրոպոլիայի նկատմամբ, երբ վերջինս ակնհայտորեն թուլանում է ինչ-ինչ պատճառներով: Տվյալ դեպքում, Ռուսաստանը տարեց տարի մեկուսացվում է ամբողջ աշխարհից: Այն անհաջող փորձեր է կատարում դիմակայել դրան: Մյուս կողմից՝ սխալ պետական քաղաքականություն վարող «մեր» ռուսամետ իշխանությունները ստեղծել են մի իրավիճակ, երբ երկիրը դարձել է կախյալ ոչ միայն օտար ռազմական ներկայությունով, այլև աղետալիորեն՝ տնտեսապես: Եվս մի հանգամանք՝ երկրում կան օտար պետության՝ Ռուսաստանի ոչ դիվանագիտական պետական խոշոր սեփականություններ՝ «Գազպրոմ», ՀԷՑ, երկաթուղի, Հրազդանի կասկադը և այլն, և այլն: Սա էլ է աշխարհում չտեսնված երևույթ, որը ևս իրականացրեցին ռուսական գաղտնի ծառայությունների գործակալներ Ռոբերտ Քոչարյանը և Սերժիկ Սարգսյանը: Նկատի ունենալով այս հանգամանքները, գտնում եմ, որ հեղափոխական իշխանությունը նախապես մեծ ջանքեր պիտի թափի Հայաստանի տնտեսական կապերի և, առաջին հերթին, առևտրի ուղղությունները փոխելու դեպի հարավ և արևմուտք, պիտի հիմնովին վերացնի մեր երկրում գտնվող օտար պետության պետական ձեռնարկությունները, ինչը հնարավորություն կտա նշանակալիորեն թուլացնել Ռուսաստանի ազդեցության լծակները մեր երկրի վրա: Անտարակույս, այսօր առաջնահերթ է դարձել հատկապես Հայաստանի սահմանների պահպանությունը ապահովել հայաստանցի սահմանապահներով: Նպատակահարմար եմ գտնում, որ դա կատարվի պետականորեն և հնարավորինս շուտ: Այսօր Հայաստան եկողների վրա ամենավատ տպավորությունը թողնում են ռուս սահմանապահները: Չեմ ուզում ընդարձակվել այս կապակցությամբ ռուս-ադրբեջանական որոգայթների շուրջը, որովհետև դրանք առկա են եղել վերջին 30 տարիներին՝ սկսած Սումգայիթից առ այսօր: Եվ չեմ էլ կոչ անում հայ-ռուսական հարաբերությունները սրել, այլ գտնում եմ, որ Ռուսաստանը պետք է հարմարվի մեր երկրի հետ միմիայն իրավահավասար և փոխշահավետ հարաբերություններ ունենալու մտքի հետ՝ այնպիսի համբերությունների, ինչպիսին մենք ունենք աշխարհի այլևայլ երկրների հետ:

– Նախկին իշխանությունները հայտարարել էինոր հայռուսականհարաբերություններն իրենց լավագույն ժամանակները չեն ապրումՔոչարյանն էլ ասել էրոր Ռուսաստանի հետ չի կարելի նման ձևովխոսել։ Նրանց ռուսամետ դիրքորոշումը որքանո՞վ արձագանքկստանա Ռուսաստանում, և որքանո՞վ է հնարավոր նրանցաջակցությունը Ռուսաստանի կողմից։

-Դե իհարկե, հայ-ռուսական հարաբերությունները կարող են իրենց «լավագույն» ժամանակներն ապրել միայն ղարաբաղյան կլանի հանցագործ պարագլուխների և սրանց ՀՀԿ-ՀՅԴ-ական կռճոնակեր լաքեյների ժամանակներում: Սրանք հանուն իրենց իշխանության պատրաստ են Ռուսաստանին տալ երկրի ունեցվածքից այն ամենը, ինչը վերջինս կուզի և դեռ մի բան էլ ավելի: Ի՞նչ է նշանակում ասել, թե «Ռուսաստանի հետ չի կարելի նման ձևով խոսել»: Եթե Քոչարյանի համար Պուտինը «պապա» է, ապա դա հասկանալի է՝ ռուսական «պաուկ» գործակալի հանգամանքով: Իսկ եթե Քոչարյանը Պուտինի հետ հարաբերվել է ամեն ինչի պատրաստ պոռնիկի պես, ապա դա էլ անհասկանալի չի մնում, քանզի հայտնի է, որ, հակառակ դեպքում, կոմպրոմատների կույտերն իրեն են սպասում: Ահա թե ինչ է ուզում Նիկոլին հասկացնել տխմար Քոչարյանը, որը բոլորին իր արշինով է չափում: Վերջապես ինչի՞ մասին է խոսքը, ինչքան հայտնի է՝ նոր իշխանությունն ամեն ինչ անում է Ռուսաստանի հետ նորմալ և արժանապատիվ հարաբերություններ սկսելու համար: Երբեմն, նույնիսկ ափսոսալիորեն «մի քիչ» էլ ավելի: Էդ ինչո՞վ է փորձում վախեցնել մի մարդու, որին ժողովուրդն իր ուսերի վրա է բերել և դրել երկրի ղեկավարի աթոռին: Այո, Ռուսաստանը միշտ էլ ձգտել է և այսօր էլ ձգտում է «իր» մարդն ունենալ Հայաստանի ղեկին: Եվ ամեն ինչ փորձելու է անել այդ ղեկին նորից տիրանալու համար: Եվ կասկածից դուրս է, որ պուտինյան Ռուսաստանը և անձամբ Պուտինը տարաբնույթ խառնակչություններով կշարունակեն փորձել աջակցել հայաստանյան հակահեղափոխությանը՝ ինչքան էլ ոմանք աշխատեն դուր գալ ռուսներին և Պուտինին: Պետք է վերջապես, որ մեր ժողովրդի այսօրվա ղեկավարները հասկանան, որ իրենք այն մարդկային տեսակը չեն կարող լինել, որ ռուսական նացիստական քիմքին կարող է հաճելի լինել, ինչպես, ասենք, եղել են դավաճան, թալանչի և արյունաբու Ռոբիկն ու Սերժիկը:

|
1046


Այս թեմայով Armtimes.com. Քաղաքապետի ամենահարուստ թեկնածուն Հայկ Մարությանն է, հետո՝ Թարխանյանը, Զոհրաբյանը եւ Մանուկյանը Սուրբ Հաղարծին վանքի դիմաց անհայտ և հայտնի ծագումի վիժվածքները` կրկին հարձակվեցին Հայ Առաքելական եկեղեցու վրա Դուք ամենակաշառվող թաղամասում եք, ԲՀԿ-ն այստեղ փող է բաժանում. քաղաքացին՝ Մարությանին