Ադրբեջանցիները պետք է վերցնեն պատմական հողերը՝ Երևանի խանությունը, Զանգեզուրը, Գյոյչան. Իլհամ Ալիևը բարբաջում է


-ը գրում է.

Ադրբեջանցիները պետք է աստիճանաբար մոտենան իրենց պատմական հողեր՝ Երևան վերադառնալու վերաբերյալ իրենց ռազմավարական նպատակին, հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը:

«Երևանը հանդիսանում է մեր պատմական հողը և մենք ադրբեջանցիներս, պետք է վերադառնանք այդ հողեր: Դա մեր քաղաքական ու ռազմավարական նպատակն է և մենք պետք է աստիճանաբար մոտենանք դրան»,-իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության VI համագումարում հայտարարել է Ի. Ալիևը, տեղեկացնում է Аrmenia.Az-ը:

«Ուզում եմ նշել, որ մենք չպետք է մոռանանք մեր պատմական հողերի մասին: Հետագայում դա պետք է լինի մեր գործունեության ուղղություններից մեկը:  Մեր պատմական հողերը՝ Իրավանի խանությունը, Զանգեզուրը, Գյոյչան, այդ մասին պետք է իմանա ինչպես մեր երիտասարդ սերունդը, այնպես էլ ողջ աշխարհը»,- հավելել է նա:

1343


Այս թեմայով Կարևոր լուր. 1961թ.-ի 20 կոպեկը գնում են 2 միլիոն ռուբլով. տեսանյութ VIDEO. Հանրապետականը ստեղծվել է հայրենիքը կանգուն պահելու համար. Գալուստ Սահակյան ՈՒՂԻՂ. ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի գլխավորությամբ նիստ է անում