ԱԱԾ-ն այցելել է ՊԵԿ նախկին ղեկավար Վարդան Հարությունյանին և առգրավել ընկերության համակարգիչներն ու փաստաթղթերը


-ը գրում է.

Այսօր Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները մուտք են գործել «ՆՈՐՖՈԼԿ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ» ՍՊԸ, առգրավել ընկերության համակարգիչները և փաստաթղթեր։ 

Ըստ նախնական տեղեկությունների՝  հարցաքննության են հրավիրվել նաև ընկերության որոշ աշխատակիցներ։

Եվ սա այն բանից հետո, երբ ԼՈւՐԵՐ․com-ը  օրերս հանդես եկավ այս ընկերության գործունեության վերաբերյալ հրապարակումներով՝ համապատասխան կառույցների ուշադրությունը հրավիրելով «ՆՈՐՖՈԼԿ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ» ՍՊԸ-ում կատարվող անօրինականությունների  վրա։

Այն, որ «ՆՈՐՖՈԼԿ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ» ՍՊԸ-ն մաքսազերծման ծառայություներ մատուցող ընկերությունների շարքում գերարագ դարձավ մոնոպոլ դիրք զբաղեցնող, ևս մեկ անգամ գալիս է վերահաստատելու պնդումը, որ ընկերության թիկունքում կանգնած են կառավարության նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ. խոսքը, մասնավորապես, ՊԵԿ նախկին ղեկավար Վարդան Հարությունյանին մասին է։

3149


Այս թեմայով VIDEO. Հանրապետականը ստեղծվել է հայրենիքը կանգուն պահելու համար. Գալուստ Սահակյան ՈՒՂԻՂ. ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի գլխավորությամբ նիստ է անում Աննա Հակոբյան. «Սերն օգնում է ամեն ինչ հաղթահարել»