93-ամյա հայ դիջեյը 75 տարի շարունակ վարում է իր սեփական ռադիոհաղորդումները


-ը գրում է.

93-ամյա Արթուր Եղնոյանը (Արթ Լաբո) ամերիկյան Կալիֆոռնիա նահանգի Փալմ-Սփրինգս քաղաքից, արդեն 75 տարի իր հեղինակային հաղորդումներն է վարում ամերիկյան տարբեր ռադիոկայաններում:

«Հայկական ընտանիքում ծնված Արթուր Եղնոյանը իր գործունեությունը սկսել է դեռևս Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, Սան-Ֆրանցիսկոյում: Հենց այդ ժամանակ գործատուի խնդրանքով նա կրճատեց իր անուն-ազգանունը, որպեսզի դրանք հնչեն ամերիկյան ոճով»,- պատմում է The Associated Press գործակալությունը:

Արթ Լաբոն մեծ ճանաչում է ստացել 1950-ականների վերջերին, երբ տեղափոխվել է աշխատանքի Լոս Անջելեսի KXLA ռադիոկայան: Նա առաջին դիջեյն էր Կալիֆոռնիայում, որը հնչեցնում էր Rock n Roll ոճի երաժշտություն: Այնուհետ նրա անունը տարածվեց ամբողջ Ամերիկայում: Եվ հիմա, չնայած պատկառելի հասակին, Արթ Լաբոն շարունակում է ամեն օր եթեր դուրս գալ:


Այս թեմայով ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպիսին կլինի տարին Նիկոլ Փաշինյանի համար. աստղաբանը ներկայացնում է կանխատեսումները Ինչպես է Հրանտ Բագրատյանը լողում Վանա լճում. video ՏԵՍԱՆՅՈւԹ. Ծեծկռտուք ու կրակոցներ Երեւանի բակերից մեկում․ մասնակիցները հայտնաբերվել են