6 հնարք, թե ինչպես անթերի տեսք ունենալ ջինսերով, եթե դուք նիհար չեք

Նորաձևության ամսագրերում մենք տեսնում ենք սլացիկ և անթերի մարմնով մոդելների, ովքեր ցուցադրում են այս կամ այն հագուստը: Սակայն կանանց մեծամասնությւոնը հեռու է մոդելային կառուցվածքից: Տպավորություն է ստեղծվում, որ ոճային կարելի է լինել միայն այդ արտաքինն ունենալու պայմաններում:

BlogNews-ը որոշել է ապացուցել, որ դա այդպես չէ և ձեզ է ներկայացնում 6 հնարք, թե ինչպես անթերի տեսք ունենալ ջինսերով, եթե դուք նիհար չեք:

1. Ընտրեք ճիշտ չափս

Փոքր չափս ընտրելով՝ ավելի նիհար չեք երևա, ճիշտ հակառակը:

2. Ընտրեք բարձր իրանով մոդելներ

Դա կօգնի թաքցնել ավելորդ քաշը իրանի շրջանում:

3. Մի՛ մոռացեք երանգի կարևորության մասին

Ավելի նիհար երևալու համար ընտրեք մուգ երանգի ջինսեր:

4. Կիրառեք շերտեր և ֆակտուրաներ

Բլուզի հետ կրեք բաճկոն կամ էլ համադրեք այն վերնաշապիկի հետ:

5. Շեշտադրումն արեք իրանի վրա

 

Ընդգծեք ձեր իրանը. այդպես ավելի համաչափ կազմվածք կունենաք:

6. Ընտրեք ճիշտ կոշիկներ

 

Ընտրեք նուրբ և կանացի մոդելներ, կոպիտ կոշիկներն էլ ավելի գեր տեսք կհաղորդեն ձեզ:


Եթե հավանել ես նյութը, լայքի՛ր

x
x

Շարունակել