33 փաստացի ապացույց, որ դու հայ ես


-ը գրում է.

Վերջերս ամերիկյան բլոգներից մեկում հեղինակներից մեկը հոդված էր հրապարակել, որտեղ նա պարզաբանում էր, թե ինչպես կարելի է ճանաչել հայերին ԱՄՆ-ում: 

Դե ինչ, հայե՛ր, եթե ունեք ձեր տարբերակը, կարող եք թողնել մեկնաբանություններում:

1. Դուք հաստատ ճանաչում եք ինչ-որ մեկին, ով ապրում է Կալիֆոռնիայի Գլենդել քաղաքում կամ նույն նահանգի Հոլիվուդի Փոքրիկ Հայաստանում։

2. Երբ ազգանունդ վերջանում է «յան» -ով:

3. Երբ ընտանեկան փոքրիկ հավաքույթին ամենաքիչը 50 մարդ է մասնակցում:

4. Երբ տատիկդ քյաբաբով սենդվիչ է պատրաստում ու ասում, որ դա համբուրգեր է:

5. Մայրդ 24 ժամ շարունակ մաքրում է տունը, նույնիսկ, երբ այն մաքուր է:

6. Երբ ուսերիդ ավելի շատ մազ ունես, քան գլխիդ վրա:

7. Երբ աղմկոտ ռեստորաններում չափազանց բարձր խոսելու համար բարկանում ես մարդկանց վրա:

8.  Երբ ինչ-որ տեղ մեկնելիս տատիկդ իր հետ պարտադիր պահածոյացված խաղողի թուփ է վերցնում:

9. Երբ «System of a Down» խմբի երկրպագուն եք:

10. Երբ սուրճ խմելուց հետո ավտոմատ շրջում եք ձեր բաժակը` ապագան գուշակելու համար:

11. Երբ սովորական հարսանիքը 500 մարդուց ավել հյուր ունի:

12. Երբ արդեն լրացել է 30 տարեկանդ, բայց դու ապրում ես ծնողներիդ հետ:

13. Երբ տատիկդ նեղանում է, որ չես ուտում:

14. Ձեր տանը միշտ ընկույզի ու չրերի անվերջանալի պաշար կա:

15. Երբ նախաճաշին սուջուխով ձվածեղ եք ուտում:

16. Երբ 1915թ.-ի ապրիլի 24-ը կարևոր օր է քեզ համար, քանի որ այդ օրը Հայոց ցեղասպանության օրն է:

17. Դուք երբեք դատարկ ձեռքերով ոչ ոքի չեք այցելում:

18. Դուք երբեք առիթը բաց չեք թողնում բոլորին ասելու, որ հայերն առաջինն են եղել, որ 301թ.-ին քրիստոնեությունը ընդունել են որպես պետական կրոն:

19. Ձեր անունը օտարերկրացիները միշտ դժվարությամբ են արտասանում, այդ իսկ պատճառով երբեմն «թարգմանում» են` օգտագործելով տվյալ լեզվում օգտագործվող անունները:

20. Մի ամբողջ կյանք է անցնում, մինչև հրաժեշտ ես տալիս բարեկամիդ:

21. Երբ երեխայի ատամն առաջին անգամ դուրս է գալիս, ատամհատիկ եք անում, նրա առջև որևէ բան ընտրելու համար տարբեր առարկաներ եք լցնում, որն էլ կկանխատեսի նրանց ապագան:

22. Հարսանիքներին դուք արդեն հագեցել եք մատուցվող առաջին ուտեստից, որն ընդամենը պետք է ձեր ախորժակը բացեր, մինչդեռ 3 ուտեստ դեռ պետք է մատուցվի:

23. Երբ հավատում եք սնահավատություններին, ինչպես օրինակ՝ չար աչքին:

24. Ձեզ միշտ ստիպում են գնալ ձեր բարեկամներից մեկի հարսանիքին, ում չեք էլ ճանաչում:

Զարմիկիս մորաքրոջ զարմիկի զարմիկի դստեր զարմիկի զարմիկն ամուսնանում է, այնպես որ, բնականաբար, պետք է գնամ նրա հարսանիքին:

25. Երբ հայկական քիթ ունես ու երբեք չես խոստովանում, որ քթի պլաստիկ վիրահատություն ես ունեցել:

26. Երբ ձեր բակում կիտրոն, անանուխ կամ նուռ եք աճեցնում:

27. Երբ «ոչ» ասելու համար բերանով տարօրինակ ձայն եք հանում:

28. Երբ տատիկն ու պապիկը հայկական ոչ մի սերիալ բաց չեն թողնում:

29. Երբ Սուրբ ծնունդը նշում եք հունվարի 6-ին, նույնիսկ եթե այլ երկրում եք գտնվում:

30. Երբ տատիկդ ամեն ինչ գործում է քեզ համար` նույնիսկ ամանները լվացող հեղուկի համար հատուկ պատյան:

31. Երբ Հայաստանից մեկնում ես ու փնտրում մի տեղ, որտեղ կարող ես լահմաջո կամ, ինչպես դրսում են սիրում ասել, հայկական պիցցա ուտել:

32. Ձեր տանն օգտագործում եք յոգուրտի կամ թթվասերի` խնամքով լվացած պլաստիկե տարանները:

33. Երբ գիտես, որ Վիլյամ Սարոյանի այս խոսքերը ճշմարիտ են. «Չկա այնպիսի ուժ, որ կարողանա ոչնչացնել այս ցեղը: Ինչ էլ որ անես, միևնույն է, նա միշտ կուրախանա, կերգի և հաճույքով կապրի: Եթե երկու հայ երկրի որևէ մասում հանդիպեն, կստեղծեն նոր Հայաստան»:

VIDEO. Ինչպես են ՀՀԿ- ականներ...

ՃՏՊ Թումանյան փողոցում. Հաղոր...

5893


Այս թեմայով Armtimes.com. Էդմոն Մարուքյանի կամանդի ոսկե հովանավորը. Ուրիխանյանը ուշագրավ մանրամասներ է հայտնելու Նիկոլ Փաշինյանը քարոզարշավին մասնակցելու համար արձակուրդ է վերցնում Մահացել է սիրված դերասան, երգիծաբան Լևոն Մուրադյանը