Նախիջևանյան ուղղությամբ ադրբեջանական կողմը ունի 1 կորուստ

-ը գրում է.

Ինչպես տեղեկանում ենք ֆեյսբուքյան օգտատեր Ալեն Ղուլյանի էջից։

Ադրբեջանի զինված ուժերը Նախիջևանի ուղղությամբ կորուստ ունեն։

Սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերը գրում են, որ երեկ երեկոյան, Նախիջևանի Հունուտ գյուղի մոտակայքում սպանվել է Նախիջևանի առանձին համազորային բանակի զինծառայող, ենթասպա Նովրուզ Նաբի օղլու Հասանովը (Həsənov Novruz Nəbi oğlu, Շարուրի շրջանի Մախտա գյուղի բնակիչ)։ Կան տեղեկություններ, որ զինծառայողը մահացել է:

ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով։

Չի բացառվում, որ զինծառայողը մահացած լինի զորավարժությունների ժամանակ։

Ադրբեջանի պաշտպանության գերատեսչությունը դեռևս  որևէ տեղեկություն չի հայտնել մահացած զինծառայողի վերաբերյալ։

Հ.Գ. Տեղեկություններ են շրջանառվում, որ զոհերի թիվը հասել է երկուսի։

731