«Թագավորական» նոր դիրք Մեղրիի հատվածում․ Օրդուբադն ու հարակից գյուղերը հայտնվել են հայկական կողմի հնարավոր կրակի տակ, վերահսկվում է ամբողջ հ

-ը գրում է.

Այսօր՝ հուլիսի 21-ին, ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը facebook-յան իր էջով հրապարակել է լուսանկարներ, որտեղ բավական հստակ երևում են ադրբեջանական Օրդվան-Օրդուբադն և մի շարք այլ հարակից գյուղեր «Եթե սա կոչվում է վերահսկել, ապա պարզվում է մենք լիովին վերահսկում ենք Օրդվան-Օրդուբադն ու մոտակա գյուղերը։ Նկարներն անձամբ եմ արել։»
Banak.info-ի աղբյուրների պնդմամաբ հայկական զինված ուժերը սահմանի մի շարք հատվածներում շարունակում են առաջխաղացումներն ու դիրքային բարելավումները, ինչի արդյունքում, սահմանային որոշ հատվածներում, անգամ մտնում ենք «սովետական քարտեզներով Ադրբեջանի տարածք»։ Համաձայն մեր աղբյուրի հայտնած տվյալների, հայկական կողմը հասել է Օրդուբադի և հարակից գյուղերի նկատմամբ այնպիսի միանշանակ գերակայության և առավելության այս հատվածում, որ այս նոր դիրքը կոչվել է «Թագավորական», քանի որ շուրջ 3-4 կմ հեռավորությունից վերահսկում է ամբողջ հորիզոնը։ Վերը նշված գրառումից 2 ժամ անց կրկին facebook-յան իր էջում Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այցելել է հանրապետության հարավ-արևմտյան սահմանագոտի։ Հաշվի առնելով մեր աղբյուրների, Մեղրիի հատվածում մեր առաջխաղացման մասին տեղեկությունները, և նախարարի սահմանի հարավ-արևմուտք հատված այցը, առաջանում են օբյեկտիվ ենթադրություններ, որ նախարարին ցուցադրվել է հենց նոր «Թագավորական» դիրքը։
 
 
Ասվածի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով, Banak.info-ն հեռախոսազրույց ունեցանք ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ, ով մասնավորապես նշեց «Չեմ կարող ո՛չ հերքել, ո՛չ էլ մեկնաբանել Ձեր տեղեկությունները։Դիրքային առաջխաղացումները և բարելավումները անդադար, չընդհատվող և մշտական պրոցեսներ են»։
Դավիթ Թորոսյան
1206


Այս թեմայով Խոշոր ու ողբերգական ավտովթար Տավուշի մարզում Կոնգրեսի 48 անդամներ Թրամփին հորդորել են հանդիպել Փաշինյանին Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշումն ապօրինի է. Հատուկ քննչական ծառայություն Ռոբերտ Քոչարյանը ազատ արձակվեց Անապատ, շամպայն, ուղղաթիռ. ինչպե՞ս է նշել իր ծննդյան օրը Մերի Մակարյանը (լուսանկարներ, տեսանյութ)