Նիկոլ Փաշինյանը քեֆ է անում նոր կառավարության անդամների հետ. ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ

-ը գրում է.

Ժամանակին ՀՀ իշխանական էլիտան իր միջոցառումներն անց էր կացնում ամենաթանկարժեք ռեստորաններում, ինչպես, օրինակ «Ֆլորենս»-ն է, կամ «Փարավոն»-ը: Սակայն ինչպես նոր իշխանությունն է համեստ, այնպես էլ նրանց ընտրած ռեստորանը: Երեկ երեկոյան Ջրվեժի «Վան» ռեստորանում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագրի» հետհեղափոխական առաջին մեծ քեֆը: Առիթն էլ երկու անդամների՝ Արթուրի ու Դավիթի ծննդյան տոներն էին, ինչպես նաև՝ Արթուրի մկրտությունը: Դահլիճում էր, կարելի է ասել, ողջ նոր իշխանական էլիտան՝ վարչապետն իր կնոջ հետ, փոխվարչապետները, նախարարները, տեղակալները, խորհրդականները, պատգամավորները, Հայկ Մարությանը, նույնիսկ Գագիկ Շամշյանն ու բազմաթիվ շարքային ՔՊ-ականներ: Երեկոն անցել է բարձր տրամադրության ներքո: Միջոցառման ընթացքում մասնակիցներից շատերը լուսանկարվեցին վարչապետի և մյուս ներկաների հետ: Վաղ առավոտյան ֆեյսբուքն արդեն ողողված էր միջոցառման լուսանկարներով:

 

Argamblogcom

1118