Վարչապետն ու իր որդին ուղիղ եթերում էին. խոսել են կարևոր թեմայից. ՎԻԴԵՈ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, չխախտելով իր կողմից հաստատված ավանդույթը, կրկին հանրությանը դիմեց ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով: Նախ վարչապետը ներկայացրեց իր որդուն՝ Աշոտին, ում 18 տարին արդեն լրացել է եւ զորակոչային տարիքի է: Վարչապետի որդին ընդհատել է ուսումն արտերկրում ու վերադարձել հայրենիք՝ պարտադիր զինվորական ծառայության անցնելու համար: Վարչապետի որդին հայտարարեց, որ որոշել է ինքնակամ ծառայության մեկնել հենց Արցախի Հանրապետություն: Ինչից հետո վարչապետը դիմեց պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած եւ արտերկրում գտնվող մեր հայրենակիցներին՝ կոչ անելով բոլոր նրանց, ովքեր չունեն իսկապես լուրջ առողջական խնդիրներ՝ վերադառնալ եւ ներկայանալ իրենց զինկոմիսարիատներ եւ մեկնել զինծառայության, ինչպես պահանջում է օրենքը; Վարչապետը խոստացավ, որ բոլոր նրանք, ովքեր այդ նպատակով կվերադառնան Հայաստան, օդանավակայանում որեւէ խնդիր չեն ունենա, եթե անգամ նրանց նկատմամբ հետախուզում է հայտարարված:  

 Սեղմեք «Լայք» և առաջինը տեսեք մեր լուրերը Facebook-ում:
x