Շտապ. Արմավիրում Թուրքիայից եկող օդապարիկ է ընկել. Հետախուզական նպատակներո՞վ

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Նոր Ամասիա գյուղից  ահազանգեր են ստացվել այն մասին, որ գյուղացիները գյուղում հայտնաբերել են օդապարիկ, որի վրա տեղադրված են եղել տեսախցիկներ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին գյուղ են ժամանում ՀՀ վարչապետին առընթեր Ազգային անվտնագնության ծառայության համապատասխան վարչության ծառայողները, որպեսզի տեղում պարզեն դեպքի հանգամանքները: Shamshyan.com-ի տեղեկություններով՝ օդապարիկը Հայաստանի սահմանն է անցել Թուրքիայի կողմից և չի բացառվում, որ այն հետախուզական նպատակներով է ուղարկվել Հայաստան: 

 Սեղմեք «Լայք» և առաջինը տեսեք մեր լուրերը Facebook-ում:
x