Սարգսյանի եղբայրը մնացել է 100 հազարի հույսին

Սերժ Սարգսյանի եղբայր, հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Լևոն Սարգսյանը, Մատենադարանի հոգեբարձուների  խորհրդի անդամ է, ինչպես նաև Մատենադարանում 2016թ.-ից գրանցված է որպես փորձագետ: 

Ինչու եմ ասում գրանցված է՝ այլ ոչ թե աշխատում է, որովհետև Լևոն Սարգսյանը, Մատենադարանի աշխատակիցների հավաստմամբ,  ոչ մի անգամ չի եկել աշխատանքի: Փոխարենը նա շատ ուշադիր է աշխատավարձի օրերի նկատմամբ, և հետևում է, որ իր աշխատավարձը , որը կազմում է 100 000 ՀՀ դրամ, հանկարծ չուշացնեն:  Եղել են դեպքեր , երբ 1-2 օր ուշացնելու դեպքում Լևոն Սարգսյանը մարդ է ուղարկել Մատենադարան և պահանջել, որպեսզի գումարը փոխանցեն իր բանկային հաշվին:

Պատկերացնում եք, եթե մեր երկրում բոլորը այսպես հետևողական լինեին նաև իրենց աշխատանքային պարտականությունները կատարելու հարցում, որքան լավ կլիներ:

4263
 Սեղմեք «Լայք» և առաջինը տեսեք մեր լուրերը Facebook-ում:

Ռուսերեն լեզվով լուրերին ծանոթանալու համար սեղմեք այստեղ

x